Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 11 մարտի 2011

Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

Մարտի 15-ին, վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։
Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը կառավարության և նախարարությունների աշխատակազմերի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք։
Այցի շրջանակում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպումներ կունենա Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ժոզե-Մանուել Բարոզուի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Երժի Բուզեկի, ԵՄ մրցակցության հարցերով հանձնակատար, Եվրոպական Հանձնաժողովի փոխնախագահ Ժոակիմ Ալմունիայի, ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Գյունթեր Օթինգերի, ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով հանձնակատար Շթեֆան Ֆյուլեի, ԵՄ հարկերի և մաքսային հարցերով հանձնակատար Ալգիրդաս Շեմետայի, ԵՄ կրթության և մշակույթի հանձնակատար Անդռուլա Վասիլիուի, ԵՄ արդյունաբերության և ձեռներեցության հանձնակատար Անտոնիո Տայանիի, Եվրոպական Հանձնաժողովի առևտրի հարցերով գլխավոր տնօրեն Ժան Լյուկ Դեմարթիի, Եվրոպական ժողովրդական կուսակցութան նախագահ Ուիլֆրիդ Մարթենսի, ԵԽ Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության առաջին փոխնախագահ, Եվրոպական խորհրդարանի անդամ Խայիմ Մայոր Օրեխայի, Եվրոպայի Խորհրդարանի պատգամավորներ Չ. Տոննոկի և Տ. Պորեբայի հետ։
Եռօրյա այցի ընթացքում Տիգրան Սարգսյանը կհանդիպի Բելգիայի վարչապետ Իվ Լեթերմին, Բելգիայի Սենատի նախագահ Փիթերս Դանիին և Բելգիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահ Անդրե Ֆլաոյին։
Նախատեսվում է նաև ՀՀ կառավարության ղեկավարի ելույթը ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ