Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 12 մարտի 2011

Քննարկվել են Ազգային մրցունակության հիմնադրամի 2011թ. գործունեության ուղղությունները





Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 19-րդ նիստը, որը վարել է վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Նախորդ նիստի արձանագրությունների քննարկումից և հաստատումից հետո մասնակիցներին է ներկայացվել հոգաբարձումների խորհրդի նոր անդամ Ռաուլ դե Լուցենբերգերը, ով ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավարն է:
Վարչապետ Սարգսյանը հանդես է եկել բացման խոսքով, որում, մասնավորապես, անդրադարձել է ՀՀ տնտեսության հիմնական ցուցանիշներին` նշելով, որ հունվար ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 7.7 տոկոսով, ինչը բավական հուսադրող է. «Արդյունաբերությունում ունենք 5.7 տոկոսանոց աճ, շինարարությունը փոքր աճ է դրսևորում, համենայն դեպս, կարևոր է, որ անկում չկա նախորդ տարվա համեմատ: Առևտրաշրջանառությունը գտնվում է նույն մակարդակի վրա, փոքր աճ ունենք: Էական` 24.3 տոկոսանոց աճ ունենք ծառայությունների ոլորտում, որը հիմնականում պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում պարտադիր ապահովագրական համակարգի ներդրմամբ: Առևտրաշրջանառությունը բնութագրվում է նրանով, որ ունենք 2.3 տոկոսանոց աճ նախորդ տարվա համեմատ, ընդ որում, կարևոր է, որ արտահանումը շարունակում է բավական բարձր տեմպերով աճել. նախորդ տարվա համեմատ այն աճել է 21 տոկոսով այն դեպքում, երբ ներմուծումը կրճատվել է մոտ 2 տոկոսով նախորդ տարվա համեմատ: Էլեկտրաէներգիայի արտադրությունն է աճել 20 տոկոսով, միջին ամսեկան աշխատավարձն է աճել 4.5 տոկոսով: Այն Հայաստանի Հանրապետությունում կազմել է 105 հազար դրամ, ընդ որում` պետական հատվածում այն կազմում է 82 հազար դրամ, մասնավոր հատվածում` 131 հազար դրամ»:
Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև տնտեսության այլ ոլորտներում նկատվող միտումներին՝ մասնավորապես նշելով. «Լեռնահանքային արդյունաբերությունում դեռևս շարունակում ենք արձանագրել աճի բարձր տեմպեր, որոնք պայմանավորված են ոչ միայն միջազգային գների բարձրացմամբ, այլ նաև նրանով, որ 2009-2010թթ. բավական ներդրումներ են արվել լեռնահանքային արդյունաբերությունում. նոր ձեռնարկություններ են բացվել, և ներդրումներն այս ոլորտում շարունակվում են: Սննդարդյունաբերությունում ունենք 8.9 տոկոսանոց աճ, խմիչքի բնագավառում` 11.6, դեղագործության ոլորտում` 34.8 տոկոս: Դա նաև պայմանավորված է այն հանգամանքով, որ նոր հզորություններ են հանձնվում շահագործման, մետալուրգիայում 25 տոկոսանոց աճ ունենք»:
Որպես 2011թ. գերակա խնդիրներ` Տիգրան Սարգսյանը խոսել է բարձր գնաճի զսպման և գյուղատնտեսության զարգացման անհրաժեշտության մասին. «2011թ. համար մենք երկու էական պրոբլեմ ենք ֆիքսում. բարձր գնաճը, որը մինչև տարեվերջ փորձենք կրճատել երկու անգամ` այսօրվա 12 տոկոսից հասցնելով մինչև 6 տոկոս, և կարևորագույն գյուղատնտեսության ոլորտը: Մենք մեծածավալ նոր ծրագրեր ենք իրականացնում գյուղատնտեսությունում և ակնկալում ենք առնվազն 10 տոկոսանոց աճ, որն էապես կնպաստի նաև գնաճի զսպմանը, որովհետև այս 12 տոկոսանոց գնաճը նաև էականորեն պայմանավորված էր այն հանգամանքով, որ 2010թ. գյուղատնտեսությունում ունեցանք 13.5 տոկոսանոց անկում: Մի քանի ծրագրեր ենք գյուղատնտեսությունում ներդնում, որոնք նույնպես պետք է խթանեն այդ աճը: Առաջին հերթին, դրանք IFAD-ի, FREDA-ի ծրագրերն են, որ իրականացնում ենք միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ: Համաշխարհային բանկի հետ սկսում ենք մի նոր ծրագիր, որի նպատակն է 55 համայնքներում կառավարման նոր սխեմաների, արոտավայրերի բացահայտման, անասնագլխաքանակով օգնության, սառնարանային տնտեսությունների կազմակերպման, գյուղտեխնիկայի սուբսիդավորման միջոցով խթանել նաև կոոպերացիոն շարժումը: Գյուղատնտեսությունում փորձելու ենք պետական օժանդակությամբ լրացուցիչ միջոցառումներ իրականացնել, որպեսզի 2011թ. առնվազն 10 տոկոսանոց աճ ունենանք»: Վարչապետն իրատեսական է համարել նաև արդյունաբերության ոլորտում 10 տոկոս աճի ապահովումը` ընդգծելով, որ այդ նպատակով 2009-2010թթ. շուրջ 14 բիզնես ծրագրեր արժանացել են կառավարության հավանությանը, որոնց շրջանակում կատարվելիք մասնավոր ներդրումների ծավալը կկազմի 80 մլրդ դրամ:
Գործադիրի ղեկավարն անդրադարձել է հարկային և մաքսային վարչարարության պարզեցման ուղղությամբ իրականացված բարեփոխումների արդյունքներին. «Հարկային և մաքսային վարչարարությունը մեր ամենաֆունդամենտալ խնդիրն է: Եթե մենք կարողանանք 2011թ. հարկային և մաքսային վարչարարությունն էապես բարելավել, ապա նաև Doing business-ն էապես կբարելավի: 2011թ. հունվարից ուժի մեջ է մտել էլեկտրոնային հաշվետվությունների նոր համակարգը, և խոշոր բիզնեսն արդեն օգտվում է էլեկտրոնային հաշվետվություններից, ինչը նվազեցնում է ֆիզիկական շփումը հարկային աշխատողների հետ: Մյուս կողմից, այն հարկատուները, որոնք էլեկտրոնային հաշվետվություններ են վարում, կարող են այլևս չվարել հաշվառման մատյանների գրքեր, ինչը նաև նվազեցնում է ֆիզիկական շփումը և տեղում ստուգումների հնարավորությունը հարկային և մաքսային ծառայողների համար, ինչը, բնականաբար, ստեղծում է նոր միջավայր: Դեռևս նոր ենք այս համակարգը ներդրել, բայց հույս ունենք, որ արդեն այս տարվա երկրորդ կեսից այն լայնածավալ կիրառում կստանա»: Մաքսային վարչարարության բարելավման համատեքստում վարչապետ Սարգսյանը կարևորել է կանաչ լույսի հայեցակարգի կիրառումը Հայաստանի Հանրապետությունում:
Միջազգային տնտեսական զարգացման միտումների շուրջ մտքեր փոխանակելուց հետո խորհրդի անդամները քննարկել են հիմնադրամի 2010թ. գործունեության ֆինանսական հաշվետվությունը, ինչպես նաև կազմակերպության 2011թ. գործունեության ռազմավարությունը, բյուջեն և գործողությունների ծրագիրը: Հիմնադրամի ընթացիկ տարվա նախագծերի համատեքստում նիստի մասնակիցներն անդրադարձել են զբոսաշրջության և միջուկային բժշկության ոլորտներում ծրագրերի իրականացման հեռանկարներին: Քննարկվել ու հստակեցվել է հիմնադրամի` 2011թ. մեկնարկելիք բարձրագույն կրթության ծրագրի հայեցակարգը:
Ի թիվս օրակարգում ընդգրկված հարցերի, հոգաբարձուների խորհրդի անդամներին է ներկայացվել Հաղթանակ զբոսայգու վերակառուցման ծրագիրը, արծարծվել են նաև կազմակերպչական հարցեր:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ