Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 15 մարտի 2011

ՀՀ կառավարության ղեկավարը հանդիպել է Եվրոպական Հանձնաժողովի փոխնախագահին



Եվրոպական հանձնաժողովի գրասենյակում մեկնարկել են ՀՀ վարչապետի և նրա ղեկավարած պատվիրակության հանդիպումները տարբեր ուղղությունների հանձնաժողովների նախագահների հետ։
Առաջին հանդիպումը Եվրոպական Հանձնաժողովի փոխնախագահ Ժոակիմ Ալմունիայի հետ էր։ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ընդհանուր վիճակը, իրականացվող բարեփոխումների ընթացքը` ընդգծելով հատկապես հարկային և մաքսային ոլորտները։ Անդրադառնալով մրցակցության խնդիրներին` ՀՀ կառավարության ղեկավարը տեղեկացրել է Հայաստանում առկա ինստիտուտների, հանձնաժողովի գործունեության մասին` կարևորելով ԵՄ օժանդակությունը հետագա կատարելագործման հարցում։
Իր հերթին, Ժոակիմ Ալմունիան պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանին` խորհրդատվության, տարբեր ծրագրերի իրականացման միջոցով։ Նա նշել է, որ հատկապես մեծ փորձ է կուտակված հեռահաղորդակցության, էներգետիկայի, մրցակցության ոլորտներում։ Ժոակիմ Ալմունիայի խոսքով` Եվրամիությունը պատրաստ է իր փորձով և կարողություններով օժանդակել հայկական կողմին։

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ