Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 16 մարտի 2011

Տիգրան Սարգսյան. «ԵՄ-ի աջակցությամբ կարողանանք նոր թափ հաղորդել մեր բարեփոխումներին»





Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի երկրորդ օրը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Բելգիայի Սենատի նախագահ Փիթերս Դանիի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-բելգիական երկկողմ կապերի հետագա ակտիվացման հնարավորությունները, գործակցության հնարավոր հեռանկարները։
Հիշեցնենք, որ դեռևս 1998թ. մարտի 16-ին Բելգիայի խորհրդարանի վերին պալատը` Սենատը, բանաձև է ընդունել, որով վկայակոչել է դարասկզբին Թուրքիայի հայ ազգաբնակչության վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրությունները, ՄԱԿ-ի «Ցեղասպանության ոճրի կանխարգելման և դատապարտման մասին» կոնվենցիան Եվրոպական Խորհրդարանի 1987թ. հունիսի 18-ի բանաձևը և կոչ արել Թուրքիայի կառավարությանը ճանաչել «Օսմանյան կայսրության վերջին կառավարության կողմից 1915թ. իրականացված ցեղասպանության իրողությունը»։
Բանաձևում նշվում է, որ անցյալի ոճիրների և սխալների ընդունումը ժողովուրդների վերահաշտեցման նախապայմանն է, իսկ անցյալ վարչակարգերի ոճիրների ճանաչումը նշանակում է հրաժարվել դրանց կրկնությունից։ Կոչի նպատակն է հաշտեցման եզրեր գտնել հայ և թուրք ժողովուրդների միջև։ Բանաձևն ընդունվել է 48 կողմ և 9 ձեռնպահ ձայներով։ Բանաձևի նախագիծը ներկայացվել էր Սենատի բոլոր կուսակցական խմբակցությունների ներկայացուցիչների ստորագրությամբ։
Հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ՀՀ կառավարության ղեկավարն, անդրադառնալով տնտեսական բարեփոխումներին նպաստող համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձևավորման հարցին, նշել է, որ Հայաստանի ընդհանուր բարեփոխումների մեջ կարևոր մաս են կազմում հարկային և մաքսային ոլորտները, ինչն ընդգրկված է նաև Եվրահանձնաժողովի հետ ունեցած բոլոր քննարկումների օրակարգում։ «Հասկանալի է, որ ԵՄ-ից ակնկալում ենք տեխնիկական աջակցություն և փորձի տրամադրում։ Երեկ Բարոզոյի հետ հանդիպման ժամանակ ևս քննարկվեց այս խնդիրը։ Հանձնարարական է տրված բոլոր կառույցներին՝ քննարկել հնչած առաջարկները, որպեսզի ԵՄ-ի աջակցությամբ կարողանանք նոր թափ հաղորդել մեր բարեփոխումներին»,- նշել է ՀՀ վարչապետը։
Երեկ՝ մարտի 15-ին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ու ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով հանձնակատար Շթեֆան Ֆյուլեի հանդիպման ժամանակ քննարկվել են մուտքի արտոնագրերի` հեշտացված տարբերակով տրամադրման գործընթացին, ինչպես նաև Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ կողմից առաջարկված Ասոցացման, Խորը և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրերին վերաբերող հարցեր:
Ֆյուլեի խնդրանքով` ՀՀ վարչապետը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակը և վերջինիս վրա ազդող գործոնները: Շթեֆան Ֆյուլեն նշել է, որ ԵՄ-ի կողմից պատրաստակամություն է հայտնվում տրամադրել փորձագետներ, ովքեր կգան ու կօգնեն Հայաստանին կատարել ազատ առևտրի պայմանագրի շուրջ բանակցությունների մեկնարկի նախապայմանները։ Ըստ նրա` առաջիկայում պետք է ստեղծել մարմին, որը կզբաղվի բանակցությունների նախապատրաստմամբ։ Զրույցի ընթացքում առաջնահերթ են համարվել առևտրի ոլորտում խոչընդոտների վերացման, մտավոր սեփականության պաշտպանության հարցերը, Հայաստանի ֆիտոսանիտարական ոլորտի համապատասխանեցումը եվրոպական պահանջներին:
Ֆյուլեն ընդգծել է, որ ԵՄ-ն կրկին իր աջակցությունն է հայտնում Հայաստանին։ Վարչապետ Սարգսյանն ի պատասխան նշել է, որ Հայաստանն ունի կամք և պատրաստակամություն` կատարելու բոլոր անհրաժեշտ քայլերը։ Կողմերը հույս են հայտնել, որ նախապատրաստական գործընթացը կավարտվի մինչև տարեվերջ, և ընթացիկ տարում կտրվի Խորը և համապարփակ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը։
Նշենք նաև, որ այսօր առավոտյան ՀՀ վարչապետն աշխատանքային նախաճաշ է ունեցել Եվրոպական Հանձնաժողովի առևտրի հարցերով գլխավոր տնօրեն Ժան Լյուկ Դեմարթիի հետ, որի ընթացքում քննարկվել են տնտեսական ոլորտում համագործակցության` առաջիկայում իրականացվելիք քայլերի մանրամասները։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ