Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 16 մարտի 2011

Կայացել է Հայաստանի և Բելգիայի վարչապետերի հանդիպումը


Բրյուսելում ՀՀ վարչապետի եռօրյա աշխատանքային այցի շրջանակներում այսօր կայացել է երկու երկրների` Հայաստանի Հանրապետության և Բելգիայի Թագավորության վարչապետերի` Տիգրան Սարգսյանի և Իվ Լեթերմի հանդիպումը։
Հանդիման ընթացքում հիմնականում քննարկվել են երկկողմ հարաբերությունների և ԵՄ շրջանակներում համագործակցության վերաբերյալ հարցեր։ Երկկողմ հարաբերությունների տեսանկյունից կարևորվել է գույքի, եկամուտների երկակի հարկումից խուսափելու մասին համաձայնագիրը, որն ավելի բարենպաստ պայմաններ կստեղծի երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման համար։
Քննարկվել է նաև առանց վիզաների երկիր մուտք գործելու հնարավորության հարցը։ Անդրադարձ է եղել կոնկրետ ոլորտներում բիզնեսի զարգացման հնարավորություններին։ Մասնավորապես, խոսվել է այն վարկային և դրամաշնորհային միջոցների մասին, որը ՀՀ-ին տրամադրել է Բելգիայի կառավարությունը «IB» ընկերության միջոցով, ինչը հնարավորություն կընձեռի ձեռք բերելու նոր արագացուցիչ՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի բազայի վրա օնկոլոգիական կենտրոն կառուցելու նպատակով։
Ակնկալվում է օժանդակություն այն հարցում, որ օնկոլոգիական բուժմամբ զբաղվող բելգիական որևէ ընկերություն համագործակցի Հայաստանի հետ։ Բելգիայի վարչապետ Իվ Լեթերմը խոստացել է, որ այդ առումով աջակցություն կցուցաբերվի։
Քննարկվել են նաև տարածաշրջանային, ինչպես նաև ԵՄ շրջանակներում համագործակցության խնդիրներ։
Հանդիպումից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, ի պատասխան այն հարցի, թե որքանով բելգիական դրական փորձը կարող է նպաստել ԵՄ-ի հետ առևտրային կապերի դյուրացմանը, ՀՀ վարչապետը նշել է, որ այդ խնդրին անդրադարձել է ինքը` Իվ Լեթերմը։ Վերջինս նշել է, որ ազատ առևտրի համաձայանգրին Հայաստանի անդամակցությունը կստեղծի ավելի բարենպաստ պայմաններ ինտեգրացիայի համար, և առաջարկել է իրենց օժանդակությունը։ Նա հավաստիացրել է, որ աջակցություն կցուցաբերվի Հայաստանին` ԵՄ շրջանակներում իրականացվող բոլոր ծրագրերն առաջ տանելու առնչությամբ։
Հարցին, թե որքանով է բելգիական կողմը տեղեկացված հայ-ադրբեջանական սահմանային բախումների մասին` հաշվի առնելով այն, որ նախատեսվում է անցկացնել միջազգային հետաքննություն, ՀՀ վարչապետը պատասխանել է, որ հանդիպմանը մասնակցում էր նաև Բելգիայի փոխվարչապետը, ով միաժամանակ այդ երկրի ԱԳ նախարարն է, և վերջինս քաջատեղյակ է եղել հարցի բոլոր մանրամասներին։ Արտգործնախարարը մտահոգություն է հայտնել հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ադրբեջանական տրամադրությունների առնչությամբ։ Բելգիական կողմը հավաստիացրել է` խնդիրը գտնվելու է իրենց ուշադրության կենտրոնում։

 


 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ