Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 23 մարտի 2011

Ներկայացվել է ՀՀ տարածքային զարգացման հայեցակարգի նախագիծը





Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ տարածքային զարգացման հայեցակարգի նախագծի ներկայացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ-ի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան, կառավարության անդամներ, մարզպետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղական և միջազգային փորձագետներ:
Ողջունելով ներկաներին` վարչապետ Սարգսյանն ընդգծել է, որ տարածքային համաչափ զարգացումը ՀՀ կառավարության գերակայություններից է, քանի որ քաղաքական, վարչական, տնտեսական, սոցիալական, մշակութային կարողությունների գերկենտրոնացվածությունը Երևանում խոչընդոտում է մայրաքաղաքի և ընդհանուր առմամբ Հայաստանի բնականոն զարգացմանը: Այդ համատեքստում կառավարության ղեկավարն առանձնացրել է հայեցակարգում արծարծված երեք հիմնական խնդիր` մարզերում տիրող իրավիճակը մոնիթորինգի ենթարկելու գործիքակազմի ընտրություն, տարածքային զարգացման պետական քաղաքականության արդյունավետության գնահատման չափանիշների սահմանում և ապագայում պետության միջնաժամկետ ծախսային ծրագրի պլանավորման սիմուլյացիոն մոդելի մշակում:
Խոսելով տարածքների համաչափ զարգացման կարևորությունից` վարչապետը նշել է. «Այս տարի մենք մարզերին հատկացրեցինք 10 մլրդ դրամ, որպեսզի մարզերը լուծեն իրենց առջև ծառացած առաջնային կարևորության սոցիալական բովանդակության խնդիրներ: Հատկացումը նաև հնարավորություն կտա հաղթահարելու տարածքային զարգացման անհամաչափությունները: Այդ տեսակետից նպատակահարմար է, միջազգային փորձից ելնելով, կիրառել հետևյալ մոտեցումը. գոյություն ունեն հիմնադրամներ, որոնց նպատակը հենց տարածքային համաչափ զարգացման ապահովումն է: Սա նշանակում է, որ այդ հիմնադրամն ունենում է օբյեկտիվ չափանիշներ, որոնցով ղեկավարվելով իրականացնում է տարածքների զարգացման ֆինանսավորումը: Նման գործիք ունենալու գաղափարը նույնպես հետաքրքրական է, և ապագայում մարզերի զարգացմանն ուղղված հատկացումները կիրականացնենք այդ հիմնադրամների միջոցով»:
Տիգրան Սարգսյանն անդրադարձել է սոցիոլոգիական հետազոտություններ իրականացնող անկախ մարմնի կողմից հարցումների միջոցով կառավարության գործունեության արդյունավետության գնահատման հարցին` նշելով, որ դա հնարավորություն է տալիս պարզելու հասարակության վերաբերմունքը կառավարության գործունեության նկատմամբ, ինչպես նաև տեղեկանալ մարզերում տիրող իրավիճակի և բնակչությանը մտահոգող խնդիրների մասին. «Արտագնա նիստերի ժամանակ ներկայացվում են այս հաշվետվությունների արդյունքները` թե կոնկրետ մարզում որոնք են բնակչության դժգոհության պատճառները, և որոնք են համեմատական ձեռքբերումները»: Նշենք, որ վերոնշյալ հաշվետվությունները` «ՀՀ կառավարության գործունեության գնահատականները. տեսանելիությունը, ձեռքբերումներն ու բացթողումները» և «Համայնքի կարիքների գնահատում» անվանումներով, կարելի է տեսնել ՀՀ կառավարության պաշտոնական` www.gov.am կայքէջում:
ՀՀ տարածքային զարգացման հայեցակարգի նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի հետ համատեղ: Փաստաթղթում համայնքների և մարզերի առանձնահատկությունների հիման վրա մշակվել են ընդհանրացված ցուցանիշներ և մոտեցումներ, ինչը թույլ կտա գնահատել համայնքների, մարզերի առկա սոցիալ-տնտեսական իրավիճակի, մասնավորապես, կյանքի որակի և տնտեսական զարգացման վրա ծրագրերի և ներդրումների իրականացման ազդեցությունը: Արդյունքում նշված մեթոդաբանությամբ հնարավոր կլինի հաշվարկել դրանց ազդեցությունը տվյալ տարածքի ցուցանիշների և ՀՀ տարածքային զարգացման պատկերի վրա:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ