ուրբաթ, 25 մարտի 2011
Ի գիտություն ՀՀ կառավարությունում հավատարմագրված լրագրողների
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոնը ս/թ մարտի 28-ին, ժամը 12:00-ին, ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հրավիրում են մամուլի ասուլիս հետևյալ թեմայով. «Կենսաթոշակային բարեփոխումներ»։
Մամուլի կենտրոնում լրագրողների հետ կհանդիպեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը և փոխնախարար, սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արտեմ Ասատրյանը: