ուրբաթ, 1 ապրիլի 2011
Ի գիտություն ՀՀ կառավարությունում հավատարմագրված լրագրողների
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոնը ս/թ ապրիլի 4-ին, ժամը 12:00-ին, ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հրավիրում են մամուլի ասուլիս հետևյալ թեմայով. «Հայաստանի երիտասարդության ազգային զեկույց. խնդիրներ, անելիքներ և հեռանկարներ»։
Մամուլի կենտրոնում լրագրողների հետ կհանդիպի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը: