հինգշաբթի, 7 ապրիլի 2011
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Սամվել Ավետիսյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: Վարչապետի որոշումներով ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալների պաշտոններից իրենց դիմումների համաձայն ազատվել են նաև Տիգրան Պետրոսյանը և Լևոն Ռուխկյանը:
Վարչապետի այլ որոշումներով Ռոբերտ Մակարյանը և Արմեն Պողոսյանը նշանակվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ։