ուրբաթ, 15 ապրիլի 2011
Ի գիտություն ՀՀ կառավարությունում հավատարմագրված լրագրողների
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոնը ս/թ ապրիլի 18-ին, ժամը 12։00-ին, ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հրավիրում են մամուլի ասուլիս հետևյալ թեմայով. «ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կառավարիչների (մենեջերների) ամենամյա մրցանակաբաշխության 2011 թ. մրցույթի մեկնարկը»:
Մամուլի կենտրոնում լրագրողների հետ կհանդիպեն Մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը, հանձնաժողովի անդամներ՝ ՀՀ վարչապետի օգնական Վարդան Նիկոյանը և ՎիվաՍել-ՄՏՍ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: