Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 24 հոկտեմբերի 2003

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժիբրայիլ Բուտրոս Ժաարային: Շնորհավորելով դեսպանին մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ, վարչապետը հույս է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-լիբանանյան հարաբերությունների հետագա զարգացմանը: Գոհունակություն հայտնելով Հայաստանի և Լիբանանի միջև քաղաքական հարաբերությունների ներկա մակարդակից, կողմերը նշել են առևտրա -տնտեսական համագործակցությունը ևս ավելի ակտիվացնելու անհրաժեշտությունը: Այդ տեսակետից նրանք կարևորել են, մասնավորապես, երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի ու շփումների աշխուժացումը, գործարար համաժողովների, ցուցահանդեսների կազմակերպումը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է աջակցելու երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանն ուղղված ցանկացած նախաձեռնության, այդ գործում նշելով նաև Լիբանանի մեծաթիվ հայ համայնքի հնարավորությունների օգտագործումը: Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկու երկրների և ժողովուրդների միջև ավանդական բարեկամական հարաբերությունների, հատկապես մշակութային կապերի հեետագա զարգացմանը: Որպես այդ նպատակին ուղղված կարևոր քայլերից մեկը՝ նրանք նշել են Լիբանանի ազգային սիմֆոնիկ նվագախմբի և Լիբանանում ՀՀ դեսպանության սերտ համագործակցությամբ այս տարվա նոյեմբերին նախատեսվող Արամ Խաչատրյանի 100-ամյակին նվիրված համերգի կազմակերպումը՝ Հայաստանից հրավիրված մենակատարի մասնակցությամբ: Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին՝ Հայաստանում իր դիվանագիտական գործունեությունն իրականացնելու շրջանում:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ