երկուշաբթի, 2 մայիսի 2011
Վարչապետը շնորհավորել է ԱՌԿԱ լրատվական գործակալության 15-ամյակը
Նախօրեին վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է ԱՌԿԱ լրատվական գործակալության ողջ անձնակազմին՝ գործակալության ստեղծման 15-րդ տարեդարձի կապակցությամբ: Վարչապետի ուղերձում մասնավորապես ասվում է. «Տնտեսական լրագրությունը ժուռնալիստիկայի ամենապատասխանատու ու բարդ ճյուղերից է: Ձեզ պատիվ է բերում իրողությունը, որ խիզախել եք ուշադրության կենտրոնում պահել տնտեսության զարգացումներն ու ֆինանսական ոլորտը և կարողացել եք աչքի ընկնել մասնագիտական բարձր որակներով, լուրջ վերլուծական կարողություններով և օպերատիվությամբ: Ուրախալի է, որ դուք այսօր էլ, հավատարիմ մնալով ձեր ավանդույթներին, շարունակում եք շարժվել նորարարությունների ճանապարհով»:
Կառավարության ղեկավարը գործակալության աշխատակիցներին մաղթել է արգասաբեր աշխատանք և ստեղծագործական նորանոր հաջողություներ: