երկուշաբթի, 2 մայիսի 2011
Վարչապետը ներկա է գտնվել Անի մայրաքաղաքի հիմնադրման 1050-ամյակին նվիրված ցուցահանդեսին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր «Ակադեմիա» պատկերասրահում ներկա է գտնվել պատմական Հայաստանի Անի մայրաքաղաքի հիմնադրման 1050-ամյակին նվիրված ցուցահանդեսին, որը կազմակերպվել է Արարատյան Հայրապետական թեմի և Աշխարհի հայ նկարիչների միավորման կողմից:
Կառավարության ղեկավարն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդի հետ շրջել է ցուցասրահով, ծանոթացել ներկայացված աշխատանքներին:
Ցուցահանդեսում ներկայացված են եղել պատմական Անի մայրաքաղաքին վերաբերող 26 գեղանկարիչների 72 կտավներ և լուսանկարիչ Զավեն Սարգսյանի լուսանկարները:
Միջոցառման կազմակերպման աշխատանքներն ընդգրկել են 2010թ. մարտ-ապրիլ ժամանակահատվածը, որի ընթացքում ցուցահանդեսին մասնակցող գեղանկարիչներն ստեղծագործել են Հայաստանում և Անի մայրաքաղաքի ավերակներում: