շաբաթ, 21 մայիսի 2011
Կայացել է Ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 20-րդ նիստը
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 20-րդ նիստը, որը վարել է վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Նախորդ նիստի արձանագրությունների քննարկումից և հաստատումից հետո խորհրդի անդամներն անցել են օրակարգում ընդգրկված հարցերի քննարկմանը: Հիմնադրամի ընթացիկ ծրագրերի համատեքստում, մասնավորապես, մանրամասներ են ներկայացվել զբոսաշրջության, Տաթևի վերածնունդի և առողջապահության ծրագրերի իրականացման վերաբերյալ:
Միջազգային տնտեսական զարգացման միտումների շուրջ մտքերի փոխանակումից հետո խորհուրդը քննարկել և հաստատել է հիմնադրամի 2010թ. գործունեության ֆինանսական, ինչպես նաև աուդիտորական հաշվետվությունները: Արծարծվել է նաև կազմակերպության 2011թ. բյուջեի և ծախսերի հարաբերակցության հարցը:
Ի թիվս օրակարգում ընդգրկված հարցերի, քննարկվել են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործունեության ռազմավարությանն առնչվող խնդիրներ, արծարծվել են նաև կազմակերպչական հարցեր: