չորեքշաբթի, 25 մայիսի 2011
Վարչապետն ընդունել է Ուեսլեյան համալսարանի դասախոսներին և ուսանողներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ Ինդիանա նահանգի Ուեսլեյան համալսարանի դասախոսներին և ուսանողներին:
Ողջունելով հյուրերին` Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության գործունեության հիմնական սկզբունքներն ու մեր երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքը: Այնուհետև վարչապետը պատասխանել է համալսարանականներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի կառավարման համակարգին, պետություն-եկեղեցի հարաբերություններին, միջին խավի ձևավորմանն ուղղված կառավարության ջանքերին, ներքաղաքական վիճակին, ինչպես նաև միջհամալսարանական կապերի ամրապնդմանը:
Ինդիանայի Ուեսլեյան համալսարանը` հիմնադրված 1920թ., քրիստոնեական համալսարան է, որի նպատակը հումանիտար և մասնագիտական կրթության ապահովումն է: Այն համարվում է ԱՄՆ «միջին Արևմուտքի լավագույն մասնագիտական համալսարաններից մեկը»: