երեքշաբթի, 6 փետրվարի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի ունեցած քննարկմանը, որին մասնակցում էին նաև հանրապետության գործարար շրջանների ներկայացուցիչներ, լսվել է Զարգացման հայկական գործակալության /ԶՀ ՓԲԸ/ 2000թ. կատարած աշխատանքների հաշվետվությունը: Հաշվետվությունը ներկայացնող գործադիր տնօրեն Վահագն Մովսիսյանը նշել է, որ թեև ործակալությունը ստեղծվել է 1997թ., սակայն իբրև գործող կառույց հիմնականում ձևավորվել է 2000թ. երկրորդ կեսին, երբ հստակեցվել են նրա կառուցվածքն ու ֆինանսավորման խնդիրները, իրավասությունները, պետական մարմինների հետ փոխհարաբերությունները: Մասնավորապես, կազմավորվել է ԶՀ-ի խորհուրդը, հաստատվել կանոնադրությունը, ստեղծվել է ործարարության աջակցման խորհուրդ, որի քարտուղարության ֆունկցիաները վստահվել են Զարգացման հայկական գործակալությանը: Ներկայումս այն իրականացնում է նաև ՄԱԿ-ի ու ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Ձեռնարկությունների աջակցման հիմնադրամ», «ՈՒղեցույց դեպի Հայաստան», «Մեկ կանգառի կենտրոն», «Արտահանման զարգացման և խթնաման» ծրագրերը:
Հաշվետու ժամանակահատվածում ԶՀ-ի գործունեության գլխավոր ուղղություններն են եղել ներդրումների և արտահանման խթանումը, ինչպես նաև աջակցությունը ձեռնարկությունների և տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը: Այդ նպատակով կատարվել են ներդրումային տեղեկատվության հավաքագրման, մշակման, հրատարակման և տարածման աշխատանքներ, որոնց արդյունքում, ըստ Վ. Մովսիսյանի, միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ավելի քան 9 ծրագրերի վարկավորման վերաբերյալ: Այն կապահովի շուրջ 11 մլն դոլարի ներդրումներ: ործակալությունն իր մասնակցությունն է բերել հայ-բելգիական, հայ-լեհական, հայ-իրանական և այլ գործարար համաժողովներին՝ աջակցելով գործարար կապերի ստեղծմանը: ՀՀ կառավարության հանձնարարականով 2000թ. Առևտրի միջազգային կենտրոնի հետ սկսվել են արտահանման մարքեթինգային համակարգի ստեղծման, մասնավորապես՝ նպատակային ոլորտների հետազոտությունների աշխատանքները: Ընդ որում, արտահանման առաջարկի և ներուժի տեսանկյունից, նախապատվությունը տրվել է մեքենաշինության, էլեկտրոնիկայի, ինֆորմացիոն տեխնոլոգիաների ու թեթև արդյունաբերության ոլորտներին:
ԶՀ-ն ներգրավված է «Անդրկովկասյան երեք հանրապետություններ» խորագրով Տոկիոյում կայանալիք համաժողովի կազմակերպման և անցկացման աշխատանքներում: Ըստ գործադիր տնօրենի, զգալի աշխատանքներ են կատարվել «Հայաստանի զարգացումն ինտերնետի միջոցով» ծրագրի իրագործման ուղղությամբ: Մշակվել է ծրագրի ամբողջական տվյալների բազան: Պատրաստվել է «ՈՒղեցույց» էջի վերջնական տարբերակի նախագիծը:
Քննարկման ժամանակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է այդ աշխատանքներն ավարտել մինչև մայիս՝ Նյու Յորքում կայանալիք գործարար համաժողովի բացումը:
Ընդհանուր առմամբ, դրական գնահատելով գործակալության կատարած աշխատանքը, քննարկման մասնակիցները նշել են, որ դեռևս ցանկալի մակարդակի վրա չէ ներդրումային ծրագրերի լուսաբանումը: Այս տեսակետից գործակալությունը կարիք ունի ավելի արդյունավետ դարձնելու և սերտացնելու համագործակցությունը հատկապես արդյունաբերության և առևտրի, արտաքին գործերի նախարարությունների հետ: Նշելով, որ ԶՀ-ն մինչև այժմ որոշ չափով կտրված է եղել պրակտիկ գործարարության դաշտից գործարար շրջանակների ներկայացուցիչները, ընդգծել են իրենց կազմակերպությունների և գործակալության միջև տեղեկատվության փոխանակման ակտիվացման, միջազգային կազմակերպությունների հետ հայ գործարարների ունեցած լայն կապերի օգտագործման, ծրագրերի մշակմանը գործարարների առավել սերտ մասնակցության անհրաժեշտությունը:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ամփոփելով քննարկման արդյունքները, նշել է, որ Զարգացման հայկական գործակալության 2000թ. կատարած աշխատանքը գնահատելիս, պետք է հաշվի առնել, որ այն փաստորեն կայացման երկար ու դժվարին ճանապարհ է անցել, ըստ էության, լրիվ ծանրաբեռնվածությամբ և իրատեսական ծրագրերով սկսել է աշխատել անցած տարվա կեսերից և այդ կարճ ժամանակի ընթացքում հասցրել է զգալի աշխատանք կատարել: Վարչապետը հանձնարարել է 2001թ. գործակալության ծրագրերի մշակմանը ներգրավել հանրապետության գործարար շրջանների, գործարարությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, միաժամանակ առաջարկելով նրանց ևս որոշակի պատասխանատվություն վերցնել այդ ծրագրերի իրագործման համար:
Ներկայացված հաշվետվության արդյունքներով վարչապետը ԶՀ-ի 2000թ. կատարած աշխատանքը գնահատ