Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 26 մայիսի 2011

Հստակեցվում են նոտարի ծառայության սակագները




Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ՀՀ կառավարությունը հաստատել է նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները, ուժը կորցրած ճանաչել սակագները հաստատելու նախկին որոշումը։ Նոր որոշմամբ մանրամասնորեն կարգավորվում են նշված հարաբերությունները և հնարավորինս հստակ թվարկվում նոտարների կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները։ Մասնավորապես, վերացվում է «առանձնապես բարդ գործարքներ» հասկացությունը, որի համար ծառայության վճար էր նախատեսված նվազագույն աշխատավարձի 5-20-ապատիկի չափով, սահմանվում է, որ նոտարի կողմից կատարվող վճարը ներառում է ոչ միայն բոլոր փաստաթղթերի ուսումնասիրումը, պարզաբանումը, այլև օրինակելի ձևերի տրամադրումը։ Սակագների հստակեցմամբ նոտարին դիմած անձանց համար կապահովվեն առավել բարենպաստ պայմաններ` սահմանափակելով նոտարների կողմից իրենց հայեցողությամբ որոշակի ծառայություններն առանձնապես բարդ համարելու և դրանց համար առավել բարձր սակագներ սահմանելու հնարավորությունները։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ` սա մեր նոտարական ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված քայլերից է։ «Ցավով պետք է նշեմ, - հավելել է վարչապետը, - որ մեր մոնիտորինգի արդյունքները դեռևս գոհունակության տեղիք չեն տալիս. նոտարի ծառայություններից մեր քաղաքացիները դժգոհ են։ Այդ իրավիճակը պետք է շտկենք հնարավորին չափ կարճ ժամկետում։ Բոլոր գերատեսչությունների ղեկավարների ուշադրությունը ևս մեկ անգամ ցանկանում եմ հրավիրել այս հանգամանքի վրա։ Ծառայությունների մոնիտորինգը մենք շարունակում ենք։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ վերջին շաբաթվա մեր մոնիտորինգի արդյունքներով էապես դրական ցուցանիշներ են արձանագրվել կադաստրի աշխատանքում։ Բյուրոկրատական քաշքշուկը վերացված է, ծառայությունները մատուցում են բարձր որակով, քաղաքացիներն էլ գոհ են այդ ծառայություններից։ Նույնը պետք է ապահովենք նոտարական գրասենյակներում»։


Պարզեցվում է տրանսպորտային միջոցի պետական գրանցման կարգը

Իր նիստում կառավարությունն ավելի վաղ ընդունած իր որոշման մեջ կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք ուղղված են տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման ընթացակարգը հնարավորինս պարզեցնելուն և թափանցիկ դարձնելուն, ինչպես նաև ոլորտում առկա խնդիրներին իրավական լուծում տալուն։ Որոշմամբ նախատեսվում է հաշվառման գործողությունները, անկախ տրանսպորտային միջոցի կամ դրա սեփականատիրոջ հաշվառման վայրից, կազմակերպել ճանապարհային ոստիկանության վարչական մասի և տարածքային հաշվառման- քննական բոլոր ստորաբաժանումներում։ Ընդ որում տրանսպորտային միջոցի օտարման դեպքում տրանսպորտային միջոցը նախկին սեփականատիրոջ անվամբ գրանցումից և հաշվառումից հանվում է նոր սեփականատիրոջ սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով գրանցելու և հաշվառելու հետ միաժամանակ` նույն հաշվառման ստորաբաժանման կողմից։ Որոշման ընդունմամբ կպարզեցվի տրանսպորտային միջոցի պետական գրանցման և հաշվառման կարգը, ոլորտը կդարձվի առավել թափանցիկ, առավելագույնս հաշվի կառնվեն քաղաքացիների իրավունքները և օրինական շահերը։ Վարչապետը ՀՀ ոստիկանության պետին հանձնարարել է ավտոմեքենաների գրանցման, գրանցումից հանելու մոնիտորինգի արդյունքները, ինչպես նաև ոստիկանապետի հանձնարարությունների կատարման ընթացքը վերցնել անձնական հսկողության տակ։


Երևանի կենտրոնը կբեռնաթափվի տարանցիկ տրանսպորտային միջոցներից

ՀՀ կառավարությունը որոշել է, հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա ձևավորված քաղաքի զարգացման հեռանկարները, Երևանի քաղաքապետարանի և Ասիական զարգացման բանկի հետ համատեղ մշակված Երևանի քաղաքային տրանսպորտի ծրագիրը մի շարք տարածքներում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի նկատմամբ ճանաչել բացառիկ, գերակա հանրային շահ։ Ծրագրի իրականացումը կնպաստի Երևանի կենտրոնը բեռնաթափելու խնդրին` Արտաշատի խճուղին միացնելով Աշտարակի խճուղուն, ինչպես նաև մայրաքաղաքը ՀՀ մարզերին կապելու քաղաքականության զարգացմանը։ Բացի այդ, Կարմիր բլուր հնավայրի կողքով նոր կառուցվող ճանապարհը կխթանի զբոսաշրջության զարգացումը։ Վարչապետը նշել է, որ Երևանի քաղաքապետարանի և Ասիական զարգացման բանկի ստորագրած պայմանագիրն անհրաժեշտ է արագ ընթացակարգով վավերացնել, որպեսզի գերակա շահ ճանաչված գործընթացն սկսի իրագործվել։
Իր նիստում կառավարությունը հավանություն է տվել «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի և «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի միջև ավելի վաղ կնքված «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» պետական գնման պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու համաձայնագրին, ըստ որի Ախուրյան գյուղում նախատեսված բնակելի տների փոխարեն կկառուցվեն բազմաբնակարան շենքեր, որոնք ապահովված կլինեն բնակարանների կոմունալ առավել շատ հարմարություններով, ինչպես նաև կտնտեսվի մոտ 800 մլն դրամ։
Լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, գործադիրը դրանով իսկ կարգավորել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից արտաբյուջետային միջոցների օգտագործման գործընթացը` ապահովելով պաշտպանի ֆինանսական անկախությունը։
ՀՀ կառավարությունը, փոփոխություններ կատարելով իր նախկին որոշումներից երկուսում, նպատակ ունի հնարավորինս տնտեսել պետական գույքի օտարման հրապարակային ծանուցման համար հատկացված գումարները։ Ծանուցումներն այսուհետև կտեղադրվեն ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պաշտոնական կայքում։


Սոցիալական ոլորտում ներդրվում է միասնական տեղեկատվական համակարգ

Գործադիրը վերաբաշխում է կատարել ՀՀ 2011թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում կենսաթոշակառուների հաշվառման միասնական տեղեկատվական համակարգ ներդնելու նպատակով ծառայությանը 2011թ. առաջին կիսամյակում հատկացրել 84 մլն 500 հազար դրամ։ Ակնկալվում է, որ տեղեկատվական համակարգի ներդրմամբ նվազագույնի կհասցվի կոռուպցիոն ռիսկերի, միտումնավոր և պատահական սխալների հնարավորությունը, կբարելավվի պետբյուջեի միջոցների հաշվին ծախսերի հասցեականությունն ու ֆինանսական միջոցների կառավարելիությունը և այլն։
Կառավարության ընդունած մի շարք որոշումներով հստակեցվել է սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի հասցեականությունը և մեծացվել ոլորտի տեղեկատվական համակարգերում ներառված տեղեկության հավաստիությունը։ Այդ նպատակով հաստատվել է սոցիալական պաշտպանության իրավունքի համար անհրաժեշտ տեղեկատվությունը պետական համապատասխան մարմիններից` բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգից, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ՀՀ աշխատանքի և սոցիալական  հարցերի նախարարությանը տրամադրելու կարգը։
ՀՀ կառավարությունը նաև հաստատել է`
- տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2011թ. ծրագիրը և միջոցառումների ցանկը,
- «Գնագոյացման վերլուծական տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից պետական կարիքների համար ապրանքների կողմնորոշիչ գների սահմանման նպատակով տեղեկությունների հավաքման կարգը և պետական կարիքների համար շինարարական նյութերի, կառուցվածքների և պատրաստվածքների հրապարակման ենթակա ցանկը,
- միջհամայնքային նշանակության ճանապարհների բարեկարգման նպատակով տրամադրվող գումարների ծախսման ուղղությունները, որոնց համաձայն կլուծվի Լոռու և Շիրակի մարզերի անբարվոք վիճակում գտնվող համայնքային և միջհամայնքային ճանապարհների հիմնանորոգման խնդիրը,
- հոգեբուժական կազմակերպություններում պահվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները, հանդերձանքի, անկողնային և հիգիենիկ պարագաների չափաբաժիններն ու դրանց շահագործման ժամկետները,
- դեղերի պատշաճ արտադրական գործունեության կանոնները ՀՀ-ում ներդնելու և դեղերի շրջանառության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ժամանակացույցը,
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կանոնադրությունը, ինչը բխում է «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի պահանջից։

 
Կթողարկվի «Նանսեն-150» հուշամեդալ

Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման և Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ հոբելյանական հուշամեդալների թողարկման նպատակով կառավարությունը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին տրամադրելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացրել է 12 մլն 930 հազար դրամ։ Թանգարան-ինստիտուտն այդ գումարով տարբեր աղբյուրներից ձեռք կբերի թանգարանային ցուցադրությունների կազմակերպման համար անհրաժեշտ միավորներ, կհոգա «Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը» թեմայով գիտաժողովին հրավիրված երկու օտարերկրյա գիտնականների ճանապարհածախսը, կթողարկի Նանսենին նվիրված հոբելյանական հուշամեդալի 500 օրինակ։
«21-րդ դարի հեռանկարներ» 12-րդ միջազգային դասական երաժշտական փառատոնի 2011թ. համերգաշարի կազմակերպմանն աջակցելու նպատակով գործադիրը «Հայ ժամանակակից երաժշտության կենտրոն» հասարակական կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացրել է 25 մլն դրամ։ Փառատոնի գործունեությունը մեծապես նպաստում է երկրում արվեստի բարձր չափանիշների և միջավայրի ստեղծմանը, ինչպես նաև Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացմանը։
Գործադիրը որոշել է հետ վերցնել Վանաձորի N1 արհեստագործական ուսումնարանին ամրացված շենքի մի մասը, դրա սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը և անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ին։ Թանգարանը ներկայիս փայտաշեն տնակից կտեղափոխվի քարե շենք։


Այլ հարցեր

Գործադիրը հավանություն է տվել «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերին։ Դրանց ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ տվյալ ոլորտը կանոնակարգող իրավական դաշտը լիարժեք չէ, ինչի հետևանքով անարդյունավետ է ինստիտուցիոնալ համակարգը։ Օրենքի նախագիծը, որը կառավարությունը ճանաչել է անհետաձգելի, սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։
ՀՀ կառավարությունը հաստատել է Լոռու մարզի Թեղուտի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման, փոխել հողերի կատեգորիան բետոնախառնիչ և ավտոճանապարհ կառուցելու համար։ Համապատասխանաբար հիդրոէլեկտրակայանի կարգավորիչ ավազանի, փոքր հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության, շինարարական բազա, ավտոճանապարհ կառուցելու նպատակով գործադիրն այլ կատեգորիա է փոխադրել Վայոց ձորի մարզի Եղեգիսի, Շատինի, Լոռու մարզի Շնողի գյուղական համայնքների հողերի մի մասը։
Իր նիստում կառավարությունը երեք տարի գործողության ժամկետով թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ ՀՀ կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի արտոնագիր է տվել Երևանի «Արֆարմացիա» և «Ալֆա-ֆարմ» ՓԲԸ-ներին։
Հաշվի առնելով Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի թիմի առաջատար ֆուտբոլիստներ Ռոբերտ Զեբելյանի և Մարկոս Պիզելիի մասնակցության կարևորությունը ֆուտբոլի Եվրոպայի և աշխարհի առաջնությունների ընտրական փուլերին, ինչպես նաև ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի միջնորդությունը, կառավարությունն այդ ֆուտբոլիստներին ազատել է պարտադիր զինվորական ծառայությունից։
Գործադիրը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև ուսումնառության ավարտը տարբեր ժամկետներով տարկետում է տվել 25 անձի։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ