Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 1 հունիսի 2011

Վարչապետը և միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկել են Հայաստանում կարգավորիչ ոլորտի բարեփոխումները




Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում հանդիպել է միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Ողջունելով ներկաներին` կառավարության ղեկավարը նշել է. «Այսօր մենք պետք է խոսենք մի կարևոր թեմայի շուրջ, որը վերաբերում է բյուրոկրատիայի կրճատմանը և կառավարման արդյունավետության բարձրացմանը: Դուք տեղյակ եք «Կանոնակարգիչ գիլյոտին» հայեցակարգի մասին: Ես հանդիպել եմ դրա գլխավոր հեղինակներից մեկի` պարոն Սքոթ Ջեյկոբսի հետ և ցանկանում եմ ԵԱՀԿ-ին շնորհակալություն հայտնել աշխատելու այդ հնարավորությունն ընձեռելու համար: Այն բանից հետո, երբ ծանոթացանք ընդհանուր հայեցակարգին և հավանության արժանացրինք այն, ՀՀ էկոնոմիկայի նախարարության թիմն աշխատել է պարոն Ջեյկոբսի հետ, և արդեն շուրջ 5 ամիս է` մեր թիմը նախապատրաստվում է այս հայեցակարգի ներդրմանը: Հայեցակարգն արժանացել է նաև Հանրապետության Նախագահի հավանությանը, և մենք որոշել ենք ստեղծել միջգերատեսչական խորհուրդ, որը կոորդինացնելու է այս աշխատանքները»:
Վարչապետ Սարգսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության նախաձեռնած և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությանն արժանացած «Կանոնակարգիչ գիլյոտին» արագ բարե¬փոխումների գործիքի ներդրման հեռանկարները: Նա կարևորել է կարգավորիչ ոլորտի բարեփոխումների իրականացումը կոռուպցիոն ռիսկերի կրճատման և գործարար միջավայրի բարելավման առումով: Ներկայացնելով հայեցակարգի կիրառման մեթոդաբանության մանրամասները` վարչապետը խոսել է բիզնես գործընթացների հստակեցման, հարկային և մաքսային վարչարարության պարզեցման, ներդրումային և գործարար միջավայրի վրա դրա բարերար ազդեցության մասին: Անդրադառնալով պետության կողմից մատուցվող ծառայությունների բարելավման կարևորությանը` Տիգրան Սարգսյանը ներկայացրել է մի շարք` վարորդական իրավունքների տրամադրման, մեքենաների գրանցման, հաշվառման, տեխնիկական զննման և այլ ոլորտներում արձանագրված հաջողություններն ու ընդգծել կարգավորիչ բարեփոխումների առանցքային դերն այդ գործընթացի շարունակականության ապահովման հարցում:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը նշել է, որ «Կանոնակարգիչ գիլյոտինը» համապարփակ բարեփոխումների ծրագիր է, որը հնարավորություն կտա կանոնակարգել օրենսդրական դաշտը և բարձրացնել կառավարման համակարգի արդյունավետությունը: Մասնավորապես, այն կնպաստի իրավական ակտերի հասցեականության բարձրացմանը, ինչն էլ կհանգեցնի ներդրումային և գործարար միջավայրի բարելավմանը:
Հաջորդիվ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց դիտարկումներն ու առաջարկություններն են ներկայացրել գործիքի կիրառման անհրաժեշտության վերաբերյալ: Անդրադառնալով «Կանոնակարգիչ գիլյոտին» հայեցակարգի իրագործման գործում հնարավոր մասնակցության հարցին` միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները ողջունել են ՀՀ կառավարության` կարգավորիչ ոլորտի բարեփոխումներ իրականացնելու նախաձեռնությունը և պատրաստակամություն հայտնել աջակցելու կառավարությանն այդ գործում: Նրանք նաև կարևորել են կարգավորիչ բարեփոխումների իրականացման գործընթացի հանրային լուսաբանմանն ուղղված քայլերի իրականացումը:
Ամփոփելով քննարկումը` գործադիրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ներկաներին հանդիպմանը մասնակցելու համար և կառավարության նախաձեռնությանն օժանդակելու համար:

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ