հինգշաբթի, 2 հունիսի 2011
Վարչապետն ազգային տոնի առթիվ այցելել է Իտալիայի դեսպանատուն
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի դեսպանատանն անցկացված ընդունելությանը, որը նվիրված է Իտալիայի միավորման 150-ամյակին: Կառավարության ղեկավարը ազգային տոնի կապակցությամբ շնորհավորել է Երևանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին և դեսպանության ողջ անձնակազմին: