Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 9 հունիսի 2011

ՀՀ վարչապետ. «Եթե ցանկանում ենք հիմնարար փոփոխություններ տեսնել մեր երկրներում, անհրաժեշտ է ստեղծել քաղաքացիական հասարակություն»





Վիեննայում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 8-ին ելույթ է ունեցել «Հայացք դեպի Ռուսաստան» խորագրով նիստի ժամանակ: Վերջինս նվիրված էր Ռուսաստանի տնտեսական բարեփոխումների հեռանկարներին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանն այս երկրի անդամակցությանը, Բելառուս, Ռուսաստան, Ղազախստան մաքսային միությանը, ընդհանուր ինտեգրման գործընթացներին, տնտեսությունում առկա հիմնախնդիրներին: Իր ելույթում ՀՀ վարչապետն անդրադարձել է մի շարք հարցերի, մասնավորապես` պետության դերին գնային քաղաքականության ոլորտում, ինովացիոն կենտրոնի ստեղծման փորձին, ներդրումային միջավայրին, ինստիտուցիոնալ բարեփոխումներին, կոռուպցիայի հաղթահարման խնդիրներին՝ որպես տնտեսության, ինովացիայի զարգացման արգելակիչ դրսևորման:
Ըստ ՀՀ վարչապետի՝ տրանսնացիոնալ կորպորացիաների համար կոռուպցիան և ներդրումային միջավայրը ոչ այնքան վտանգավոր երևույթներ են: Դրանց համար ավելի կարևոր է պետության ապագայի քաղաքական կանխատեսելիությունը: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ ներդրումային միջավայրն առաջին հերթին անհրաժեշտ է մեր տնտեսվարող սուբյեկտներին և միջին ու մանր բիզնեսին: «Որովհետև առանց փոքր ու միջին գործարարության զարգացման չի կարող լինել միջին խավ, իսկ առանց վերջինիս զարգացման` քաղաքացիական հասարակություն: Դրա համար, եթե մենք ուզում ենք հիմնարար փոփոխություններ տեսնել մեր երկրներում, ներդրումային բարենպաստ իրավիճակ, որ ինստիտուտներն աշխատեն, անհրաժեշտ է ստեղծել քաղաքացիական հասարակություն: Եվ ստացվում է, որ քաղաքացիական հասարակության ստեղծման ճանապարհին հենց փոքր ու միջին բիզնեսի զարգացման խթանմամբ է հնարավոր հասնել նրան, որ կոռուպցիայի դեմ պայքարի ներուժ լինի», - նշել է ՀՀ վարչապետը:
Վարչապետ Սարգսյանի դիտարկմամբ՝ կոռուպցիայի դեմ առաջին դեղամիջոցը կառուցվածքային բարեփոխումներն են: Անհրաժեշտ է, որ իշխանության մոտ լինի կոռուպցիայի դեմ պայքարելու քաղաքական կամք: «Որտեղի՞ց է առաջանում այդ քաղաքական կամքը: Վերջինս ի հայտ է գալիս, երբ համոզմունք կա այն ծրագրերի ճշմարտության մեջ, որոնք իրականացնում ես: Եթե իշխանության գլուխ կանգնածների մոտ կա այդ համոզմունքը, որ դա լավ է երկրի, ժողովրդի ապագայի համար, ապա իշխանություններն իրականացնում են այդ բարեփոխումները», - ասել է Տիգրան Սարգսյանը:
ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով՝ շատ գործընթացներ, որոնք ընթանում են Ռուսաստանում, ազդում են Հայաստանում ընթացող գործընթացների վրա: Սա պայմանավորված է նրանով, որ երկու երկրներն աշխատում են միասնական տնտեսական տարածությունում, նրանց մենթալիտետները, մշակութաբանական միջավայրը միմյանց շատ նման են:
Անդրադառնալով մաքսային միությանը՝ ՀՀ վարչապետը նշել է, որ հայկական կողմը բազմիցս հնչեցրել է այդ հարցը. Հայաստանի համար անիմաստ է անդամակցել մաքսային միությանը` ելնելով տնտեսական պատճառներից: Հայաստանն Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ է 2003 թվականից, երկրում իրականացվում է արտահանման, ներկրման, հարկային բավական ազատական քաղաքականություն: «Անիմաստ է անդամակցել մաքսային միությանը, որովհետև մենք չունենք ընդհանուր սահման այդ մաքսային միության հետ: Համաշխարհային փորձում չկա այնպիսի օրինակ, որ չունենալով ընդհանուր սահմաններ, ստեղծվեն կամ անդամակցեն մաքսային միությունների, քանի որ կորում է այն տնտեսական օգուտը, որը դուք կունենաք, եթե ձեր ապրանքը հատում է սահմանն առանց մաքսային զննման: Այն պատճառով, որ մենք մաքսային միության հետ պետք է շփվենք երրորդ երկրների միջոցով և մաքսային բոլոր գործողությունները պետք է անցկացնենք, ոչ մի տնտեսական օգուտ դրանից չենք ունենա: Ավելին, մենք ստիպած կլինենք վերանայել մեր բոլոր մաքսային տուրքերը՝ համապատասխանեցնելով դրանք Ռուսաստանի, Բելառուսի Ղազախստանի սահմանած մաքսատուրքերին: Իսկ դա նշանակում է որոշակի փոփոխություններ տնտեսական կառուցվածքում, և դրան շատ դժվար է գնահատական տալ», - ասել է ՀՀ պատվիրակության ղեկավարը:
Տիգրան Սարգսյանը պատասխանել է նաև համաժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին: Անդրադառնալով պետության դերակատարությանը գների կարգավորման խնդրում` նա նշել է. «Ըստ իս` փորձելով կարգավորել գները, պետությունը երբեմն հայտնվում է Մյունհաուզենի դերում, որն ընկնելով ճահիճը, փորձում է քաշել իր իսկ մազերից: Ինչո՞ւ: Թեզերում արդեն ասացի, որ արդյունավետ կառավարություն կարող է լինել, եթե կա քաղաքացիական հասարակություն, որովհետև վերջինս է վերահսկում կառավարության գործունեությունը: Եթե չկա քաղաքացիական հասարակություն, ապա առկա է կոռուպցիա: Մյուս կողմից` այդ պետությունը, կառավարությունը պետք է գիտակցի, որ կառավարությունն ուզում է կառուցել այդ հասարակությունը: Այս տեսակետից, անցումային տնտեսությամբ երկրներում պետությունը պետք է պատրաստ լինի այն բանին, որ աստիճանաբար իր գործառույթները փոխանցի քաղաքացիական հասարակությանը, ինչը շատ ծանր է, քանի որ ցանկացած կոռումպացված համակարգ ինքը չի հրաժարվում իր լիազորություններից: Հակառակը` ձգտում է ստանալ նոր լիազորություններ, որովհետև դա աշխատելու նոր հնարավորություն է ընձեռում: Գաղտնիքը նրանում է, որ պետք է տեղեկացված կառավարություն, որը հասկանում է այդ հիվանդության վտանգավորությունը, և ինքն է շատ պետական գործառույթներ փոխանցում ինքնակազմակերպվող հասարակությանը: Ահա այսպիսի պետություն է պետք անցումային տնտեսությամբ երկրներին, որը գիտակցում է այդ գործառույթների փոխանցման անհրաժեշտությունը հասարակությանը», - ասել է նա:
ՀՀ վարչապետին ուղղված հարցերից մեկն էլ վերաբերում էր ԼՂ հիմնախնդրին: «Մենք հետաքրքրված ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն», - նշել է Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը մոտ է հաջողության, և Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահների վերջին հայտարարությունը դրա վկայությունն է: Նրա խոսքով` հայկական կողմը համաձայն է այն հիմնական դրույթների հետ, որոնք առկա են այդ հայտարարության մեջ, և պատրաստ է քաղաքական կամք դրսևորել ու գալ արագ համաձայնության:
«Մեր տեսանկյունից, դրա համար կան բոլոր օբյեկտիվ նախադրյալները: Անհրաժեշտ է, որ մեր ադրբեջանցի գործընկերները նույնպես ցուցաբերեն քաղաքական կամք և պատրաստ լինեն ստորագրելու համաձայնագիր, որը բազա կհանդիսանա հետագա բանակցությունների համար», - նշել է ՀՀ վարչապետը:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ