Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 23 հունիսի 2011

Կառավարությունը շարունակում է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Վարչապետը շնորհավորել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ նշանակված Արման Սահակյանին և նրան մաղթել արդյունավետ աշխատանք։

Խրախուսվում են ներդրումային ծրագրերը

ՀՀ կառավարությունը որոշել է «Էկոտոմատո» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2014 թ. հունիսի 25-ը։ Ընկերությունը նախատեսում է Կոտայքի մարզի Գողթ գյուղում հիմնել վարդերի ջերմոցային տնտեսություն, որը կիրառելու է հոլանդական «Դալսեմ» ընկերության ժամանակակից տեխնոլոգիաները։ Նախատեսվում է կատարել մոտ 2 մլրդ դրամ ներդրում, ստեղծել մոտ 30 աշխատատեղ։ «Մենք զանգվածային լրատվության միջոցների ուշադրությունը մշտապես հրավիրում ենք բոլոր այն դեպքերին, երբ կառավարությունն արտոնություն է տրամադրում ձեռնարկություններին իրենց ներդրումային ծրագրերը ներկայացնելու ժամանակ, որպեսզի հանրությունը նույնպես իր հսկողության տակ պահի, որ այս արտոնությունը ծառայելու է բուն նպատակին, - նշել է ՀՀ վարչապետը։ - Դրա համար այս անգամ ևս ցանկանում եմ զանգվածային լրատվության միջոցների ուշադրությունը հրավիրել այս որոշման վրա։ Սա թվով 17-րդ որոշումն է, որով մենք հավանություն ենք տալիս 300 մլն դրամը գերազանցող ներդրումային ծրագրին։ Արդյունքում, հարգելի գործընկերներ, մենք ունենում ենք 61 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր։ Այս պահի դրությամբ արդեն ստեղծված է շուրջ 1000 աշխատատեղ և ենթադրվում է, որ այս ծրագրի իրականացման ընթացքում կստեղծվի շուրջ 1700 աշխատատեղ։ Այնպես որ, օրենսդրական հնարավորությունը, որ տրվեց կառավարությանը, տալիս է իր դրական արդյունքները. բավական շոշափելի են դառնում մեր տնտեսության տարբեր ճյուղերում արվող ներդրումները»։ Հաջորդ որոշմամբ գործադիրը փոփոխություններ և լրացում է կատարել «Գոլդն գրեյպ Արմաս» ՍՊԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքներ ներմուծելիս ԱԱՀ վճարման ժամկետը մինչև երեք տարի հետաձգելու իր նախկին որոշման մեջ` հստակեցնելով ներմուծվող ապրանքների քանակը և բնութագրիչները։ Ընկերությունը ծրագրել է Արագածոտնի մարզի մոտ 180 հա տարածքում ստեղծել խաղողի աճեցման և մշակման, գինու և կոնյակի արտադրություն, ինչպես նաև ագրոտուրիզմի զարգացման ենթակառուցվածքներ։ Արդեն իսկ ցանկապատվել է ամբողջ տարածքը, ձեռք է բերվել 15 միավոր գյուղտեխնիկա, տնկվել են մոտ 90 հազար խաղողի վազ և մոտ 7,5 հազար պտղատու ծառ։ Ընդհանուր առմամբ ներդրվելու է 6,2 մլրդ ՀՀ դրամ, ստեղծվելու է մոտ 80 նոր աշխատատեղ։ Կառավարությունը թույլատրել է «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ կողմից ներմուծված և չվերաարտահանված ապրանքների որոշակի քանակների «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետը երկարացնել մինչև 2012 թ. հունվար և փետրվար։ Որոշումն ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը, արտահանման խթանմանը, ինչպես նաև ընկերության ֆինանսական վիճակի կայունացմանը և ստեղծված աշխատատեղերի պահպանմանը։
Հայաստանի ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն» ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական մշակումների իրացումը խթանելու նպատակով կառավարությունը ՊՈԱԿ-ին թույլատրել է լատվիական «FNG ինվեստ» ՍՊԸ մասնակցությամբ ստեղծել «Բիոարմ» ՍՊԸ, պայմանով, որ լատվիական ՍՊԸ-ն կկատարի մինչև 350 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում` անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումների և քիմռեակտիվների ձեռքբերման համար, օպտիկապես ակտիվ ոչ սպիտակուցային ամինաթթուների պրեպարատիվ արտադրությունը կկազմակերպվի «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի փորձաարտադրական կայանում, միջազգային շուկայում արտադրանքի իրացման գործընթացը, արտադրանքի փաթեթավորումը, արտահանումը, անհրաժեշտ հումքի ներկրումը կստանձնի նոր ստեղծվող «Բիոարմ» ՍՊԸ-ն։
Գործադիրը լրացում է կատարել իր ավելի վաղ ընդունած «Մաքսային արժեքի որոշման բացատրական նշումները հաստատելու մասին» որոշման մեջ, ինչի շնորհիվ առավել դյուրին պայմաններ են ստեղծվում գործարար միջավայրում տնտեսավարող սուբյեկտների համար, այն է` էապես կրճատվում է մաքսային ձևակերպման ժամանակը, տնտեսավարող սուբյեկտների և մաքսային մարմինների միջև ձևավորվում են առավել հստակ և կանոնակարգված հարաբերություններ։


Կպահպանվի էկոհամակարգերի հավասարակշռությունը

Կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել ավելի վաղ ընդունած իր մի շարք որոշումներ, մասնավորապես` «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում «Գիլան» պետական արգելավայր ստեղծելու և այդ արգելավայրի կանոնադրությունը հաստատելու որոշումները, փոփոխություններ կատարել մի քանի այլ որոշումներում։ Փաստաթղթի ընդունման անհրաժեշտությունն առաջացել է բնապահպանական մի շարք հասարակական կազմակերպությունների հետ քննարկման արդյունքում և նպատակ ունի ապահովել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում առկա էկոհամակարգերի հավասարակշռության պահպանումը։ «Գիլան» պետական արգելավայրը 2008 թվականին վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրվել էր «Հովազաձոր» ՍՊԸ-ին` իր ներկայացրած բնապահպանական ծրագիրն իրականացնելու նպատակով։ Իրականացվող աշխատանքի վերաբերյալ մի շարք լրատվամիջոցների արծարծած հարցի կապակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարը, նախարարության աշխատակիցները, մի շարք Հ/Կ-ների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ այցելել են պետական արգելավայր, ինչից հետո նախարարի հանձնարարությամբ ՍՊԸ իրականացվող աշխատանքը դադարեցվել է։ Դրան հաջորդած բազմաթիվ քննարկումներից հետո որոշվել է «Գիլան» պետական արգելավայրի կարգավիճակը փոխել, պետական արգելոցի «Բայբուրդ» տեղամասի 118 հա տարածքում վերականգնել արգելոցային ռեժիմը, ինչը հնարավորություն կտա մեծացնել նշված տարածքում եղած էկոհամակարգերի պահպանության արդյունավետությունը։


Կձևավորվի դրական գործարար միջավայր

ՀՀ կառավարությունը քննության է առել ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու օրենսդրական նախաձեռնությունը, որով հանդես են եկել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ։ Նրանց հիմնավորմամբ օրենքի փոփոխությունը կնպաստի գործարար ակտիվության զարգացմանը։ Նախագծի վերաբերյալ կառավարությունն սկզբունքային առարկություն չունի։
Քննարկվել է Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հարկային արտոնություն տրամադրել հաշմանդամության կարգ ունեցող անձանց։ Գործադիրը դեմ է արտահայտվել նախագծին և հիմնավորել իր բացասական եզրակացությունը։ Կառավարությունը նպատակահարմար չի համարում ընդունել նաև ԱԺ պատգամավոր Սամվել Բալասանյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման և պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Ոլորտը, ըստ կառավարության, արդեն իսկ կարգավորվում է օրենքով և ենթաօրենսդրական ակտերով։
Կառավարության հավանությունն են ստացել «Էկոլոգիական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծի հայեցակարգային մոտեցումները, որոնց նպատակն է միասնական իրավական հենքի ստեղծման միջոցով ապահովել շրջակա միջավայրի պահպանության, վերականգնման և բնական պաշարների օգտագործման արդյունավետ կառավարումը` կայուն զարգացման համատեքստում։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։


Հստակեցվում է ավիացիոն պատահարների քննության կարգը

Իր նախկին որոշուներից մեկում կատարելով փոփոխություններ և լրացումներ, կառավարությունն արդիականացրել և պարզեցրել է ավիացիոն պատահարների ու միջադեպերի քննության ընթացակարգերը, ինչը հնարավորություն կտա դրանց քննության ոլորտում համագործակցել այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ։
Լրացնելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը, ՀՀ կառավարությունը Ստեփանավան քաղաքի չորս շենքերի նկատմամբ քաղաքային համայնքի սեփականության իրավունքը գրանցելու համար ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացրել է 2 մլն 117 հազար դրամ։ Բնակարանները երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին կհատկացվեն ըստ ՀՀ քաղաքաշինության նախարարի հաստատած ցուցակի։ Ընդունվել է նաև մարզում կառուցված բնակարանների (բնակելի տների) բաշխման և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի ու ՀՀ պաշտպանության նախարարություններին իրավասություն վերապահելու որոշում, որով ակնկալվում է բնակելի տուն (բնակարան) հատկացնելու միջոցով լուծել 22 ընտանիքի բնակարանային խնդիրը։
Փոփոխելով իր նախկին որոշումներից մեկը, գործադիրն ավելացրել է ԴԱՀԿ ապահովող ծառայության ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակը, ինչի արդյունքում ակնկալվում է ապահովել ծառայության առջև դրված խնդիրների բնականոն իրականացումը, մեծացնել կատարողական վարույթներով բռնագանձումների արդյունավետությունը։


Արդիականացվում են հյուպատոսական ծառայությունները

ՀՀ կառավարությունը հաստատել է`
- ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում ՀՀ քաղաքացու անձնագրի տրման, փոխանակման, վավերականության ժամկետի երկարաձգման կարգը, ինչի շնորհիվ հիմնովին կբարելավվի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը,
- ՀՀ սերտիֆիկացման մարմինների կողմից ոչ պարենային արտադրանքի համապատասխանության հավաստման վերաբերյալ տեղեկության տրամադրման կարգը,
- ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական և Երևանի քաղաքապետարանի ուսումնական հաստատությունների 2011/2012 թթ. ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը,
- «ՏԿՆԾԻԳ-ԱՇՁԲ-ՃՇ-11/03 ՀՎ» ծածկագրով բաց ընթացակարգի գնման գնահատող հանձնաժողովի 2011 թ. մայիսի 31-ի և հունիսի 3-ի նիստերով հաստատված աշխատանքի գնման արդյունքները` 421 մլն 629 հազ. 169 ՀՀ դրամ պայմանագրային արժեքով ընտրված մասնակից ճանաչելով «Եղեգնաձորի ՃՇՇ» ՓԲԸ-ն,
- 2008 թ. հունվարի 1-ի դրությամբ հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու օրենքով սահմանված հարկ վճարողների ցանկը և հարկային մարմնի կողմից վերահսկվող պարտավորությունների բացակայության տեղեկանքը ՀՀ արդարադատության նախարարություն տրամադրելու կարգը,
- ՀՀ ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի, ռազմամթերքի, հատուկ միջոցների և ոստիկանության ծառայողի անհատական պաշտպանության ցանկերը։ Որոշումը նախապատրաստվել է 2008 թ. մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության հիման վրա։
Գործադիրը հավանություն է տվել 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ ընկերությունների ցանկին և կորպորատիվ կառավարման կանոնագրքի ընդունման ժամանակացույցին։
 

Այլ հարցեր

ՀՀ կառավարությունը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարբեր ժամկետներով տարկետում է տվել միջնակարգ դպրոցների 18 տարին լրացած չորս սովորողի։
ՀՀ կառավարության հաջորդ նիստն արտագնա է և տեղի է ունենալու ս.թ. հունիսի 30-ին ժամը 11։00-ին Վայոց ձորի մարզում։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ