Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 24 հունիսի 2011

Մեկնարկել է «ԴիջիԹեք» Բիզնես ֆորումը





Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնացել է «ԴիջիԹեք» Բիզնես ֆորումի և Մայքրոսոֆթ Ինովացիոն ֆորումի բացման արարողությանը:
Ողջունելով ներկաներին՝ կառավարության ղեկավարը կարևորել է այն մեծ հետաքրքրությունը, որ կա համաժողովի նկատմամբ, քանզի «ԴիջիԹեքը» հարթակ է, որը կառավարությանը հնարավորություն է տալիս շփվելով ոլորտի բոլոր ներկայացուցիչների հետ հասկանալ, թե որոնք են առաջնահերթություններն ու խնդիրները: «Այս հարթակի առանձնահատկությունն այն է, որ մենք առարկայորեն տեսնում ենք, թե ընկերությունները, ինչ նվաճումներ ունեն և ինչ նոր արտադրանք ու ծառայություններ են առաջարկում իրենց հաճախորդներին»: Վարչապետի խոսքով, 21-րդ դարում առավել քան կարևորվում է տեղեկատվական տեխնոլոգիաների լայնածավալ կիրառումը. «Եթե գնահատենք ոլորտի 3 տարիների զարգացման տեմպերով, այն մեր տնտեսության մեջ զբաղեցնում է առաջատարի դիրքը: Ես ցանկանում եմ հնչեցնել մի քանի ցուցանիշներ, որոնք վկայում են իմ ասածը. 2009 թ. մենք ավարտել ենք բջջային հեռախոսով ինտերնետից օգտվող 1.100.000, 2010թ.` 1.343.000, 2011թ. առաջին եռամսյակը` 1.700.000 բաժանորդներ ունենալով: Տեսնում ենք, որ երեք տարիների ընթացքում աճի տեմպերը այստեղ բավականին բարձր են: Եթե վերցնենք լայնաշերտ ինտերնետի հասանելիությունը, ցուցանիշները հետևյալն են 2009թ. մենք ավարտել ենք 70.000, 2010-ը 170.000 և 2011թ. առաջին եռամսյակը արդեն 240.000 բաժանորդներով: Չափազանց կարևոր է, որ բաժանորդների քանակը ուղեկցվում է գների նվազմամբ: Մինչև 1 մ/բ վայրկյանում լայնաշերտ ծառայությունների միջինացված գները 2009թ. ավարտել ենք 234.000 դրամով, 2010-ը` 71.000 դրամ, և 2011թ. առաջին եռամսյակում՝ 55.000 դրամ և այս միտումը նույնպես շարունակվում է: Այս տարի մենք արձանագրելու ենք գների նվազում»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետի համոզմամբ, առկա միտումները ընդհանուր առմամբ ստեղծում են ավելի բարենպաստ պայմաններ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար. «Ցանկանում եմ նշել նաև, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը կառավարության կողմից դեռևս հինգ տարի առաջ հռչակվել է որպես առաջնահերթություն, ձևավորվել է խորհուրդ, որը ղեկավարում է վարչապետը, և պարբերաբար ոլորտի ներկայացուցիչների հետ տարբեր ձևաչափերով հանդիպումների ընթացքում մենք քննարկում ենք այն հարցերը, որոնք մտահոգում են ոլորտի ներկայացուցիչներին և փուլ առ փուլ լուծումներ տալով` ստեղծում ենք ավելի բարենպաստ պայմաններ ոլորտի զարգացման համար»:
Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է «DigiTec Business» ֆորում ցուցահանդես, ծանոթացել բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ընկերությունների առաջարկներին:
Արդեն 4-րդ անգամ անցկացվող Դիջիթեք ֆորումն այս տարի, բաղկացած կլինի բացի Մայքրոսոֆթ Ինովացիոն ֆորումից, «DigiTec Business» ֆորում ցուցահանդեսից և Տեխնոլոգիական կոնֆերանսերի և սեմինարների շարքից, որոնց ընթացքում ներկայացվելու են ընկերությունների կողմից նախագծված վերջին լուծումներն ու ծառայությունները, որոնք նախատեսված են պետական մարմինների և գործարարների համար:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ