Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 25 հունիսի 2011

Վարչապետն այցելել է Լոռու մարզ





Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Լոռու մարզ: Կառավարության ղեկավարն այցելել է Վանաձորի պետական մանկավարժական համալսարան: Վարչապետն անձամբ ավարտական գերազանցության դիպլոմներ հանձնեց բուհի 20 և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի 5 շրջանավարտների:
Ողջունելով շրջանավարտներին՝ վարչապետը հույս հայտնեց, որ շրջանավարտներն իրենց գիտելիքները ի սպաս կդնեն նոր սերնդի կրթության ու դաստիարակության առաքելության իրականացմանը. «Այդ տեսակետից մանկավարժական համալսարանի դերակատարությունն անգերագնահատելի է: Դա է պատճառը, որ ուսուցիչները մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում, և բյուջետային հատկացումների բավականին մեծ մասն ուղղվում է հենց այդ ոլորտին»,- նշել է գործադիրի ղեկավարը՝ հավելելով, որ ոլորտին ուղղված հատկացումները պայմանավորված են ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացման անհրաժեշտությամբ:
Վարչապետը նշել է. «21-րդ դարը ինտելեկտուալ մրցակցության դար է, և այսօր գիտելիքն առաջնահերթություն է: Զարգացած են այն ազգերը, որոնք մեծ տեղ են հատկացնում գիտելիքին և կարողանում այն արտադրել: Ուսուցիչը պարտավոր է ոչ միայն գիտելիքներ տալ և դաստիարակել աշակերտներին, այլև տալ ինքնուրույն մտածելու, ճիշտ որոշումներ կայացնելու կարողություն»:
Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը Տիգրան Սարգսյանին նվիրեց Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների ժողովածուն և հայտարարեց, որ բուհի գիտխորհրդի որոշմամբ ՀՀ վարչապետին շնորհվել է ինստիտուտի բարեկամների ակումբի պատվավոր անդամի կոչում:
Այնուհետև վարչապետն այցելեց Շահումյան գյուղի առողջության առաջնային պահպանման կենտրոն, որն այսօր անբարեկարգ վիճակում է: Տիգրան Սարգսյանը զրուցեց կենտրոնի աշխատակիցների հետ և խոստացավ օգնել՝ հաղթահարելու առկա խնդիրները:
Վարչապետի հաջորդ կանգառը Ալավերդիում էր, որտեղ մշակույթի կենտրոնում Տիգրան Սարգսյանը հանդիպեց ՀՀԿ տեղական ակտիվի հետ: Վարչապետը կուսակցության շարքերն անցնող 30 անձնաց հանձնեց անդամատոմսեր: Շնորհավորելով նորընծա հանրապետականներին՝ կառավարության ղեկավարը նշեց. «Գաղտնիք չէ, որ մեր առջև ծառացած են բազմաթիվ խնդիրներ, և ձեզանից պահանջվում է պատասխանատվություն, քաջություն, ստանձնելու այդ բարձր ու պատասխանատու առաքելությունը, դառնալու ՀՀԿ անդամ և մեզ հետ միասին լուծել մեր առջև դրված խնդիրները: Համոզված եմ, որ այս օրը հիշարժան է լինելու ձեր կյանքում, քանի որ դառնալով կուսակցական՝ դուք ստանձնում եք նաև նոր քաղաքական և բարոյական պատասխանատվություն՝ ծառայել այն գաղափարներին, որոնք ամրագրված են կուսակցության ծրագրերում»:
Այնուհետև վարչապետը պատասխանեց նաև կուսակցականների հարցերին:
Այցի շրջանակներում վարչապետը ծանոթացավ դեպի Մոտկոր տանող ճանապարհների վերականգնման աշխատանքներին:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ