Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 10 նոյեմբերի 2003

Տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունների 7-ամյակի կապակցությամբ այսօր ՀՀ կառավարության նիստերի դահլիճում հրավիրված հանդիսավոր նիստի մասնակիցներին ողջունել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Իր խոսքում վարչապետը, մասնավորապես, նշել է. «Հանդիսավոր նիստի հարգելի մասնակիցներ Թույլ տվեք շնորհավորել տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունների 7-ամյակի կապակցությամբ: Հատկանշական է, որ ավանդական դարձած այլ տոներից և տոնակատարություններից բացի մենք նշում ենք նաև ժողովրդավարական ինստիտուտների ներդրման տարեդարձը: Սա մեր հասարակության մտածողության, արժեքային համակարգի փոփոխության ամենախոսուն վկայություններից է: Այս տարիների ընթացքում տեղական ինքնակառավարումը տարեցտարի ամրապնդվել է՝ իր կայացմանը զուգընթաց ստանալով պետական աջակցություն: Ապակենտրոնացումը եղել և մնում է պետական քաղաքականության առանցքում և, իմ համոզմամբ, 7 տարվա անդրադարձ անելով կարող ենք արձանագրել, որ ի դեմս տեղական ժողովրդավարության մենք ունենք քաղաքացիական հասարակության ամուր հիմք: Չմոռանանք նաև, որ այս հիմքերը դեռևս պետք է ամրապնդվեն: Ամրապնդվեն օրենսդրությամբ, պետական քաղաքականությամբ, մեր ամենօրյա աշխատանքով ու նախաձեռնություններով: 1996թ. նոյեմբերի 10-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների՝ համայնքների ղեկավարների և ավագանիների առաջին ընտրություններով մեր երկրում ներդրվեց գաղափարական և քաղաքական առումով նախադեպը չունեցող տեղական ինքնակառավարման նոր, ժողովրդավարական համակարգ: Տեղական ինքնակառավարման պատմական ավանդույթների և կառավարման փորձառության բացակայությունն ինքնստինքյան ենթադրում էր, որ համակարգի արդյունավետ գործունեությունն ապահովող շատ հարցեր և մոտեցումներ կձևավորվեն և իրենց լուծումը կստանան ոլորտի կայացմանը զուգահեռ: Փորձի վերլուծության արդյունքներով էր պայմանավորված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի ընդունումը: Այն հիմնականում համապատասխանում է «Տեղական ինքնակառավարման մասին» եվրոպական հռչակագրում ամրագրված սկզբունքներին: Այդ հռչակագրի սկզբունքների ընդունումն ու այդ հռչակագրին միանալը Եվրոպայի խորհրդին անդամակցելու Հայաստանի Հանրապետության պարտավորությունների ցանկում էին: Տարածքային և տեղական ժողովրդավարությունների խորացմանն ուղղված, Եվրոպայի խորհրդին անդամակցելու Հայաստանի Հանրապետության պարտավորությունները, փաստորեն, կատարվել են ամբողջ ծավալով և ժամանակին: Կուզենայի նշել, որ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի մշակման աշխատանքներին մեծ օժանդակություն են ցուցաբերել համայնքների ղեկավարները և ավագանիները, համայնքների հասարակական կազմակերպություններն ու պետական և տարածքային կառավարման մարմինները, այս ոլորտում մեզ հետ համագործակցող բոլոր միջազգային կազմակերպությունները, Եվրոպայի խորհրդի համապատասխան կառույցները, փորձագետները, իսկ օրենքի նախագիծը մշակվել է գերմանական տեխնիկական համագործակցության երևանյան գրասենյակի (GTZ) ամբողջական օժանդակությամբ: Անչափ կարևորում եմ համայնքի ավագանու դերը, որը տարեցտարի ամրապնդում է իր դիրքերը և արդյունավետ դարձնում գործունեությունը: Այսօր ավագանին այլևս համայնքի ղեկավարի կցորդը չէ, այլ իր հստակ տեղը, ասելիքն ու ծրագիրն ունեցող մարմին, որն աստիճանաբար զարգացում է ապրում: Ես հուսով եմ, որ համայնքի ղեկավարներն ու ավագանու անդամները կկարողանան կատարել ժողովրդին տված իրենց խոստումները և վստահեցնում եմ, որ այդ գործում նրանք կունանան կառավարության աջակցությունը: Ի դեպ, գույքահարկի և հողի հարկի գանձման գործառույթն արդյունավետ կազմակերպելու նպատակով այսօր բոլոր քաղաքային համայնքներին կտրամադրվի անհրաժեշտ ժամանակակից համակարգչային տեխնիկա: Այս միջոցառումն իրականացվել է գերմանական տեխնիկական համագործակցության «Համայնքային զարգացման խրախուսում» ծրագրի կողմից և օգտվելով առիթից, թույլ տվեք մեր երախտագիտությունը հայտնել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությանը՝ ի դեմս դեսպան մեծարգո պարոն Բալթերսի և ծրագրի ղեկավար պարոն Դիքսի: Ամփոփելով ասեմ, որ տեղական ինքնակառավարման համակարգը ապրում է բնականոն զարգացում և ժողովրդավարական այս կարևորագույն ինստիտուտի գոյությունը Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ իրողություն է: Կրկին շնորհավորում եմ տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունների 7-ամյակի կապակցությամբ»:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ