Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 1 հուլիսի 2011

Մասնագիտական տոնի առթիվ վարչապետը պարգևատրել է դատախազության համակարգի աշխատակիցներին





Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ դատախազության աշխատողի օրվան և դատախազության 93-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի բացմանը։
Մասնագիտական տոնի առթիվ դատախազության աշխատակիցներն այսօր ծաղիկներ են դրել ՀՀ դատախազության հիմնադիրներից մեկի` Պետիկ Թորոսյանի հուշատախտակին` հարգելով նրա հիշատակը։ Հայաստանի Հանրապետության օրհներգի ներքո ազդարարվել է հանդիսավոր նիստի սկիզբը։
ՀՀ կառավարության անունից շնորհավորելով դատախազության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ` վարչապետ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Դատախազության առջև ծառացած խնդիրներն այսօր խիստ արդիական են մեր հասարակության զարգացումներն ապահովելու տեսակետից: Ժամանակակից արագ փոփոխվող աշխարհը նոր մարտահրավերներ է դնում մեր և դատախազության առջև, և այդ տեսակետից մարդկային գործոնը դատախազությունում ունի կարևոր նշանակություն: Այն ջանքերը, որոնք գործադրվում են դատախազության համակարգում` բարելավելու աշխատանքային պայմանները, հնարավորություն տալով ձեռք բերել նոր գիտելիքներ, անցնել վերապատրաստման կուրսեր, ունի էական նշանակություն, որպեսզի մենք կարողանանք դիմագրավել այդ նոր մարտահրավերները: Մեր առջև ծառացած կարևորագույն և թիվ մեկ խնդիրը պայքարն է կոռուպցիայի դեմ. լրջագույն հիվանդություն, որ կա մեր հասարակության մեջ, առանց որի հաղթահարման մենք չենք կարող կառուցել արդար ժողովրդավարական սկզբունքներով ապրող և առաջնորդվող պետություն: Այդ տեսակետից կարևորում եմ այն թեզը, որ դատախազության աշխատանքները պետք է լինեն թափանցիկ, և դա է դատախազության աշխատանքի նկատմամբ վստահություն ապահովելու ճանապարհը, ինչը խիստ կարևոր է դատախազության աշխատանքների արդյունավետության բարձրացման տեսակետից»: Տիգրան Սարգսյանը շեշտել է, որ դատախազության լավագույն աշխատողներին պետական պարգևներով խրախուսելու նպատակն է` ընդգծելով լավագույններին` տեսնել նրանց մեջ առաջնորդներ, որոնք ի վիճակի են լուծելու մեր հասարակության առջև ծառացած կարևորագույն խնդիրները: Կառավարության ղեկավարը շնորհավորել է դատախազության աշխատողներին, մաղթել մասնագիտական հաջողություններ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով վարչապետ Տիգրան Սարգսյանը «Մխիթար Գոշ» մեդալով պարգևատրել է Երևանի դատախազ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Հրաչյա Բադալյանին և Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Գևորգ Երեմյանին։ ՀՀ վարչապետն անվանական զենքով է պարգևատրել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվել են ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազներ Հարություն Հարությունյանը և Աշոտ Նադոյանը, ՀՀ գլխավոր դատախազության անձնակազմի բաժնի պետ Վաղարշակ Վարդանյանը: Մի շարք աշխատակիցներ խրախուսվել են նաև ՀՀ վարչապետի և այլ պետական գերատեսչությունների մեդալներով և շնորհակալագրերով։


 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ