Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 14 հուլիսի 2011

Հաշվի են առնվում բնապահպանների առաջարկները




Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ ՀՀ կառավարության անունից վարչապետը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանին, նրան մաղթել արդյունավետ աշխատանք։
ՀՀ կառավարությունը հաստատել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնման և օգտագործման ծրագիրը, որով նախատեսվում է մոնիթորինգի ենթարկել տարածքում գտնվող ավելի քան 300 հուշարձանները` դրանք վերականգնելու և բարեկարգելու նպատակով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ընդունված փաստաթղթով փարատվում են բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մտահոգությունները, որոնք վերաբերում են Խոսրովի արգելոցի պահպանման և զարգացման հիմնախնդիրներին։

Կբարձրանա ուղևորների սպասարկման որակը

Կառավարությունն իր ավելի վաղ ընդունած «Երկաթուղային տրանսպորտում օգտագործվող երթևեկության փաստաթղթերի ցանկը, ձևերը և օգտագործման կարգը սահմանելու մասին» որոշման մեջ կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք պայմանավորված են միջազգային հաղորդակցության ուղևորագնացքների տոմսերի վաճառքի ավտոմատացված համակարգի ներդրմամբ և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ և «Վրացական երկաթուղի» ՍՊԸ հետ միատեսակ ուղևորային փաստաթղթեր ունենալու անհրաժեշտությամբ։ Ակնկալվում է, որ նոր համակարգի ներդրումը կնպաստի տոմսերի վաճառքի ժամանակի զգալի կրճատմանը, ուղևորների սպասարկման որակի բարձրացմանը, տոմսերի էլեկտրոնային վաճառքի կազմակերպմանը։
Փոփոխություններ կատարելով հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացմանն ուղղված իր երկու որոշումներում, գործադիրը դրանցից առաջինով հստակեցրել է հողատարածքների, շենքերի և շինությունների, բիզնեսի օտարման և տարաբնակեցման փոխհատուցման սկզբունքները, մյուսով` որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու գործընթացի բնականոն իրականացումը, ինչպես նաև գույքի օտարման հետևանքով ազդեցության ենթակա անձանց օրենքով սահմանված փոխհատուցման ապահովումը։
Պուշկինի, Նալբանդի, Դիլիջանի թունելների պահպանման և շահագործման անընդհատությունն ապահովելու արդյունքում առաջացած պարտավորությունների մարման նպատակով կառավարությունը վերաբաշխում է կատարել ՀՀ 2011թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած երկու որոշումներում։ Մեկ այլ որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գործող տեղեկատվական համակարգը փոփոխելու և լրամշակելու նպատակով հատկացվել է 5 մլն 545 հազար դրամ։
Իր որոշմամբ գործադիրը լիազորություն է վերապահել Երևանի քաղաքապետին, փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ 2011 թ. պետբյուջեում և կառավարության նախկին որոշումներից մեկում և Երևանի համաքաղաքային նշանակության ծախսերի իրականացման նպատակով տրամադրել 1 մլրդ 734 մլն 600 հազար դրամ։ Որոշման ընդունումը պայմանավորված է «Դեֆանս հաուզինգ ինվեստ» ՓԲԸ-ին օտարված Երևանի Տիչինայի փող. N 320 հասցեում գտնվող 118 հա հողամասում համաքաղաքային նշանակության բազմագործառնական համալիրի կառուցման ծրագիրը խոչընդոտող հանգամանքների վերացման, կառուցապատման համար ընկերությանը հատկացվող հողամասի սահմանի ճշտման և ծրագրի իրագործելիության ապահովման անհրաժեշտությամբ։

Նոր ուսումնական տարվանից կդասավանդվի «շախմատ» առարկան

Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց համաձայն ՀՀ տարրական դասարաններ ունեցող դպրոցներում նոր ուսումնական տարվանից կդասավանդվի «շախմատ» առարկան։ Երկրորդ, երրորդ, չորրորդ դասարաններում շախմատի դասավանդման համար նախատեսվել է շաբաթական երկուական դասաժամ։
ՀՀ կառավարությունը փոփոխել է ավելի վաղ ընդունած իր երկու որոշումները և սահմանել, որ անհատ բարերարների կողմից առանց համապատասխան ձևակերպումների կառուցված եկեղեցիները և եկեղեցապատկան կառույցներն օրինականացնելու ժամանակ դրանք ազատվում են համապատասխան վճարից` եթե նախնական պայմանագրով նախատեսվում է դրանց անհատույց սեփականության իրավունքով հանձնումը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին)։


Կապահովվի ներմուծվող սննդամթերքի շղթայական հետագծելիությունը

Գործադիրը փոփոխություն և լրացումներ է կատարել ավելի վաղ ընդունած «Սննդամթերքի տվյալ խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանի և մականշվածքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշման մեջ, քանի որ այն չէր տարածվում ներմուծվող սննդամթերքի վրա, ինչը նվազեցնում էր լիազոր մարմնի վերահսկողության արդյունավետությունը։ Փաստաթղթի ընդունումը հնարավորություն կտա ապահովել սննդամթերքի շղթայական հետագծելիությունն ինչպես ՀՀ տարածքում արտադրող կամ փաթեթավորող տնտեսվարող սուբյեկտների, այնպես էլ ներմուծող կազմակերպությունների նկատմամբ։
Կառավարությունը լրացրել և փոփոխել է իր նախկին որոշումներից մեկը` դրանով իսկ սահմանելով լուծարումից հետո պետությանն անցած անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների մասնավորեցման վերաբերյալ կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև կանոնակարգելով լուծարումից հետո պետությանն անցած շարժական գույքի նպատակով կազմակերպված աճուրդների ընթացքում չվաճառված գույքի հետագա տնօրինումը։ Հաջորդ որոշմամբ կանոնակարգվել են պետական գույքի վարձակալության տրամադրման գործընթացում առկա խնդիրները։
Կառավարությունն իր նիստում ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին լիազորել է բանակցել «Սաուր Ս.Ա.Ս» ֆրանսիական կազմակերպության հետ` մինչև 2013 թ. դեկտեմբերի 31-ը «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գործադիր մարմնի լիազորությունները մասնավոր կառավարչին փոխանցելու կառավարման պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու կամ այդ կազմակերպության հետ կառավարման նոր պայմանագիր կնքելու համար` նախատեսելով պայմանագրի ժամկետը լրանալուց հետո այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։ Որոշումն արտացոլում է Համաշխարհային բանկի հետ անցկացված համատեղ քննարկման արդյունքը, ըստ որի իբրև նպատակահարմար տարբերակ, առաջարկվում է մինչև 2013 թ. վերջը շարունակել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կառավարման պայմանագիրը և վարձակալության պայմանագրին անցնել 2014 թվականից։


Կբարելավվի Սևանա լճի էկոհամակարգի վիճակի մոնիթորինգը

ՀՀ կառավարությունը հաստատել է`
- ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի մշակած Սևանա լճի էկոհամակարգի և ջրաբանական մոնիթորինգի իրականացման ծրագիրը, ինչը հնարավորություն կտա հետևել լճի ձևաչափերի փոփոխության միտումներին, պարզել դրանց պատճառները և ձեռնարկել դրանք պահպանելու և բարելավելու միջոցներ,
- առողջարանային բուժման նպաստի իրավունք տվող հիվանդությունների ցանկը, ժամանակավոր անաշխատունակության նպաստի հաշվարկման, նշանակման և վճարման կարգը, ինչպես նաև մի շարք այլ կարգեր,
- Համաշխարհային բանկից ֆինանսավորվող կենսական նշանակության ճանապարհների բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրով ճանապարհների վերականգնման աշխատանքների կապալառուների ընտրության միջազգային բաց մրցույթի արդյունքը` հաղթող (ընտրված) մասնակիցներ ճանաչելով «Ախուրյանի ՃՇՇ» ՓԲԸ-ն, «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ն և «Ճանապարհ» ՍՊԸ-ն,
- «Մշակութային օբյեկտների հիմնանորոգում» ծրագրերով անցկացված «Կոտայքի մարզի Եղվարդի գեղագիտական կենտրոնի հիմնանորոգման աշխատանքի ձեռքբերում» մրցույթի արդյունքը` հաղթող ճանաչելով «Կարալանս» ՍՊԸ-ն,
- ՀՀ արտաքին գործերի նախարարության «ՅՈՒՆԵՍԿՕ մոդել» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2011 թ. նախահաշիվը, որի կիրառումը մեծապես կաջակցի Հայաստանի դպրոցականների ներգրավմանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ասոցացված դպրոցների ծրագրի» միջազգային ցանց։

Կմեծանա զորակոչի արդյունավետությունը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունումը թելադրված է զորակոչային և պահեստազորային համակարգի կատարելագործման նկատառումով և այն զինված ուժերում իրականացվող պաշտպանական բարեփոխմանը համապատասխան կարգավորելու անհրաժեշտությամբ։
Գործադիրը քննության է առել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որը, ըստ հեղինակների, պայմանավորված է ՀՀ աշխատանքային օրենսդրությունը «Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի» 7-րդ հոդվածին և մի շարք այլ դրույթների և «Նվազագույն տարիքի մասին» կոնվենցիայի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։ Օրինագծի վերաբերյալ կառավարությունն արել է մի շարք առաջարկություններ, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի օրենքի նախագիծն ամբողջությամբ։
Նշված նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ նախագահի 2007 թ. հուլիսի 18-ի N ՆՀ-174-Ն հրամանագրում լրացում կատարելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին, որի ընդունումը պայմանավորված է «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու` ՀՀ 2010 թ. դեկտեմբերի 22-ի N ՀՕ-28-Ն օրենքի ընդունմամբ, որով հստակեցվել է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կարգավիճակը։

Այլ հարցեր

ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է լրացումներ, որոնցով համալրվել է ցանկն այն պետությունների, որոնց քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ և միայն հրավերի հիման վրա։ Այդ պետությունների ցանկ են մտցվել Կոտ դ' Իվուարը, Գանան, Սիեռա Լեոնեն, Ալժիրը, Մարոկկոն, Լիբիան, Մավրիտանիան և Թունիսը, որոնց քաղաքացիները վերջին ժամանակներս ավելի ու ավելի հաճախ են փորձում օգտագործել ՀՀ տարածքն իբրև Եվրոպա մեկնելու տարանցիկ գոտի։ Որոշումը նպատակ ունի ավելի կառավարելի և վերահսկելի դարձնել նշված պետությունների քաղաքացիների և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետություն։
Գործադիրն այլ կատեգորիա է փոխադրել Վայոց ձորի մարզի Գնդեվազի և Գետափի, Կոտայքի մարզի Բալահովիտի գյուղական և Եղվարդի քաղաքային համայնքների հողերի մի մասը` համապատասխանաբար փոքր հիդրոէլեկտրակայանների և օժանդակ կառույցների շինարարության, բնակելի կառուցապատման և տրիկոտաժի արտադրամասի կառուցման համար։
Կառավարության որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել են Արագածոտնի մարզի Ղազարավանի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները, նշանակվել է համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն, ֆինանսավորվել ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսը։
Գործադիրը երեք տարի գործողության ժամկետով հոգեմետ նյութերի ներմուծման, արտահանման և մեծածախ առևտրի գործունեության արտոնագիր է տվել Երևանի «Վագա-Ֆարմ» ՍՊԸ-ին։
Նկատի առնելով դաշնակահար Լևոն Ավագյանի` երաժշտարվեստի բնագավառում բացառիկ ընդունակությունն ու խոստումնալից ապագան, ինչպես նաև Ավստրիայի Գրացի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանում սովորելու իրողությունը, կառավարությունը նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տվել մինչև ուսումնառության ավարտը` 2014 թ. գարնանային զորակոչ։ Մինչև ուսումնառության ավարտը` 2012 թ. աշնանային զորակոչ, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել ԱՄՆ Յուտահի համալսարանի ուսանող Մհեր Պետրոսյանին։
Կառավարության որոշմամբ Արամ Քոչարյանը ս.թ. օգոստոսի 12-ից իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ Լոռու մարզպետի պաշտոնից։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ