Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 22 հուլիսի 2011

Կապիտալի արտահոսքի ահագնացող երևույթներ չկան



Կապիտալի արտահոսքի վերաբերյալ կառավարությունն ունի հստակ պատկերացումներ, և այդ տեսակետից ահագնացող երևույթներ ներկայում չկան: Այս մասին այսօր նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ Օշականի դպրեվանքում մտավորականների հետ հանդիպման ժամանակ:
«Մանրակրկիտ կերպով ուսումնասիրվում են կապիտալի հոսքերը, մեր երկրի վճարային հաշվեկշիռը: Կենտրոնական բանկն այդ գործառույթն իրականացնում է պրոֆեսիոնալ մակարդակով: Իհարկե, կան որոշ դեպքեր, երբ մեր հայրենակիցները գործարաններ են կառուցում ոչ թե Հայաստանում, այլ արտերկրում, չնայած նրան, որ իրենց եկամուտները վաստակում են Հայաստանում: Բայց մյուս կողմից էլ, վարելով ազատական քաղաքականություն, մենք չենք կարող մեր գործարարների առջև սահմանափակումներ կիրառել, թե ինչպես նրանք կառավարեն իրենց ֆինանսական հոսքերը: Պետք է հաշվի առնել, որ գործարարները պետք է դիվերսիֆիկացիայի ենթարկեն իրենց ռիսկերը, ինչը բխում է նաև մեր երկրի շահերից: Եթե Հայաստանում իրենց բիզնեսը կազմակերպող տնտեսվարողներն ունենան ավելի դիվերսիֆիկացված բիզնեսներ, ապա դա կապահովի մեր երկրի տնտեսական կայունությունը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը հանդիպել է այն գործարարների հետ, ովքեր ներդրումներ են իրականացրել Վրաստանում: «Չի եղել նման այնպիսի դեպք, որտեղ չլիներ խելամիտ տնտեսագիտական շարժառիթ: Օրինակ՝ հանդիպել եմ այն գործարարների հետ, ովքեր Վրաստանում դեղագործական հումքի մշակման հարթակ են ստեղծում: Ելնելով իրենց բացատրություններից՝ հասկանում ենք, որ նրանք հումքի կայուն մատակարարում են ապահովելու Հայաստանին, ավելին` գրավելու են այս ոլորտում տարածաշրջանի երեք պետությունների շուկաները: Հասկանալի է, որ նման երևույթները վտանգավոր չեն: Վտանգավոր կլինեն այն պարագայում, եթե գործարարներն ամբողջովին դուրս բերեն իրենց բիզնեսը մեր երկրից, իսկ առարկայական նման դեպքեր այսօր չունենք», - ընդգծել է գործադիրի ղեկավարը:
Անդրադառնալով կրթական խնդիրներին՝ Տիգրան Սարգսյանը մեծապես կարևորել է բուհերի շրջանավարտների գիտելիքների որակի բարձրացումը: «Ցավոք, մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ունենք տասնյակ համալսարաններ, որոնք ոչ թե գիտելիք են տալիս, այլ դիպլոմ: Սա լրջագույն չարիք է: Մեր կրթական բարեփոխումների նպատակն էլ այս խնդիրը լուծելն է», - ասել է կառավարության ղեկավարը:
Հիշեցնենք, որ այսօր վարչապետն այցելել է Արագածոտնի մարզ, եղել Աշտարակի անձնագրային բաժանմունքում, այնուհետև Օշականում հանդիպել Հայաստանի գրողների միության նախագահության և մտավորականների հետ:
Օշականում Հայաստանի վարչապետը ծաղիկներ է դրել սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրիմին՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին:


 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ