երկուշաբթի, 25 հուլիսի 2011
Տիգրան Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Նորվեգիայի վարչապետին և կառավարությանը
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Նորվեգիայի թագավորության վարչապետ Յենս Ստոլտենբերգին և Նորվեգիայի կառավարությանը՝ Օսլոյում և Ուտոյա կղզում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Խստորեն դատապարտում ենք անհանդուրժողականության և ահաբեկչության ամեն մի դրսևորում և այս ծանր պահին կիսում ենք բազմաթիվ անմեղ զոհերի համար նորվեգացի բարեկամ ժողովրդի վիշտը»: