Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 25 նոյեմբերի 2003

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանում Բահրեյնի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քամալ Սալեհ Աս Սալեհին (նստավայրը՝ Թեհրան): Շնորհավորելով դեսպանին մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ՝ վարչապետը հույս է հայտնել, որ լինելով Բահրեյնի Թագավորության առաջին դեսպանը Հայաստանում, պարոն Քամալ Սալեհ Աս Սալեհին իր աշխատանքով ամուր հիմք և լավ նախապայմաններ կստեղծի երկու երկրների հարաբերությունների զարգացման, փոխադարձ շփումների ակտիվացման համար: Կառավարության ղեկավարը նշել է, որ արաբական երկրների՝ այդ թվում Բահրեյնի Թագավորության հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է: Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է մերձավորարևելյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ, արաբա-իսրայելական հակամարտության և իրաքյան խնդրի կարգավորմամբ, ինչը, ըստ նրա, պայմանավորված է նաև այդ երկրներում մեծաթիվ հայկական համայնքների գոյությամբ: Դեսպանը ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին է փոխանցել իր երկրի վարչապետի ջերմ ողջույնները: Նա կարծիք է հայտնել, որ հայ-արաբական հարաբերությունները պատմական ու մշակութային կապերի մեծ ավանդույթներ ունեն և Հայաստանում Բահրեյնի Թագավորության դեսպանության գործունեությունը կնպաստի երկու երկրների և ժողովուրդների միջև գոյություն ունեցող հարաբերությունների առավել խորացմանը: Զրույցի ընթացքում հայ-բահրենյան հարաբերությունների զարգացման համար կողմերը կարևորել են, մասնավորապես, երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ձևավորման, փոխայցելությունների կազմակերպման, միմյանց ներդրումային հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով՝ համատեղ գործարար համաժողովների անցկացման, բանկային ոլորտում համագործակցության, համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունների քննարկման անհրաժեշտությունը: Անդրադարձ է եղել նաև գիտական ու մշակութային ոլորտներում երկկողմ համագործակցությունն ակտիվացնելուն: Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին՝ մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ