Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 29 հուլիսի 2011

Վարչապետն ընդունել է «Volvo Truks corporation» և «Krone holding GmbH&Co.KG» ընկերությունների ներկայացուցիչներին



Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում ընդունել է «Volvo Truks corporation» և «Krone holding GmbH&Co.KG» ընկերությունների ներկայացուցիչներին: Ողջունելով հյուրերին` Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ նրանց այցելության ընթացքում հնարավոր կլինի ձեռք բերել համագործակցության նոր պայմանավորվածություններ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները` միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների և գյուղատնտեսության ոլորտներում: Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի, բեռնատարների հավաքման, նշված ընկերությունների մասնակցությամբ մեր երկրում բեռնատար ավտոմեքենաների տարածաշրջանային նշանակության մասնագիտացված երաշխիքային սպասարկման կենտրոնի հիմնադրման, մինչև 5 տոննա բեռնատարողությամբ սառնարանային թափքերի հավաքման կազմակերպման հնարավորություններին:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ կառավարության համար գյուղատնտեսական ոլորտը համարվում է գերակա ճյուղ և այդ համատեքստում կարևորել նոր գյուղտեխնիկայի ներդրումը: Գործադիրի ղեկավարը հյուրերին է ներկայացրել ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը:
Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է ցուցաբերել օժանադակություն` ներկայացվող ծրագրերի իրականացման նպատակով, որոնց հաջող ընթացքի պարագայում պետության աջակցությունը կլինի շարունակական:
«Volvo Truks corporation» և «Krone holding GmbH&Co.KG» ընկերությունները համագործակցում են միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող հայաստանյան «Սպայկա» ընկերության հետ:
Հյուրերը շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին` ընդունելության համար, ապա հույս հայտնել, որ նախատեսվող ծրագրերի իրականացումը մեծ դեր կարող է ունենալ երկիրը զարգացնելու կառավարության ռազմավարության մեջ:

«Volvo Group»-ն աշխարհի առաջատար ընկերություններից է կոմերցիոն տրանսպորտի լուծումների, իսկ «Bernard Krone GmbH»-ն` կիսակցորդների և գյուղատնտեսական տեխնիկայի արտադրության բնագավառում:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ