Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 2 օգոստոսի 2011

Ավարտվել է վարչապետի աշխատանքային այցը ԼՂՀ





Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած այցի շրջանակում այսօր առավոտյան վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ-ի և ԼՂՀ-ի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանի, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի և կառավարական պատվիրակության անդամների ուղեկցությամբ այցելել է Արցախի պաշտպանական բանակի առաջապահ դիրքեր: Կառավարության ղեկավարը զրուցել է զինծառայողների հետ, ծանոթացել ծառայողական պայմաններին: Զինծառայության ընթացքում պարտաճանաչությամբ, խիզախությամբ և անձնվիրությամբ աչքի ընկած զինվորներին վարչապետը պարգևատրել է ժամացույցներով:
Այնուհետև Տիգրան Սարգսյանը եղել է Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկում, մասնակցել զինվորների ռազմաուսումնական վարժանքներին: Դիմելով զինծառայողներին` վարչապետը նշել է. «Սիրելի զինվորներ, դուք պետք է հպարտ լինեք, որ այսօր ծառայում եք Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակում և պետք է հպարտ լինեք այն պատճառով, որ դուք հաղթանակած բանակի ներկայացուցիչներ եք: Պետք է շարունակեք հաղթական այն ավանդույթները, որ արդեն իսկ դրել են ձեր ծնողները: Այսօր ձեր խնդիրն է պահպանել այն նվաճումները, որ ունենք և օր օրի ավելացնել մեր բանակի մարտունակությունը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը ջանք չի խնայի, որպեսզի դուք ունենաք բոլոր հնարավորությունները` բարձրացնելու ձեր մարտունակությունը, որպեսզի դուք կարողանաք ռազմական բարձր գիտելիքներ ունենալ և համապատասխանել ժամանակակից աշխարհի լավագույն բանակներին ներկայացվող չափանիշներին: Ցանկանում եմ ողջունել ձեզ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից և հավաստիացնել, որ այն, ինչ դուք այստեղ կատարում եք, հերոսական գործ է»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Լրագրողների հետ զրույցում վարչապետը նշել է, որ տպավորված է զինվորների ռազմական և հոգեբանական պատրաստվածության աստիճանից: «Մենք տեսնում ենք, որ զինվորը հպարտ է, համաձակ, կազմակերպված, գիտի իր գործը, պրոֆեսիոնալ է, և այդ ամենը հույս է ներշնչում, որ մեր զինված ուժերի մարտունակության աստիճանն օր օրի ավելի է բարձրանալու: Դա ամենակարևորն է»,- ասել է կառավարության ղեկավարը:
Անդրադառնալով հակառակորդի կողմից հաճախակի հնչող ռազմատենչ հայտարություններին` գործադիրի ղեկավարը նշել է, որ դրանց լավագույն պատասխանը մեր բանակի մարտունակության բարձրացումն է: «Այն ինչ այսօր կատարվում է հայկական զինված ուժերում, այն վառ ապացույցն է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Պետք է շարունակենք համառորեն աշխատել, մեր հմտություններն ավելացնել, ինչը և այսօր տեղի է ունենում»,- ասել է վարչապետը:
Արցախ կատարած այցը կառավարության ղեկավարը եզրափակել է տեղի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների և ֆերմերների հետ հանդիպմամբ, որի ընթացքում քննարկվել են ոլորտին առնչվող խնդիրներ: Տիգրան Սարգսյանն այս համատեքստում կարևորել է գյուղատնտեսության զարգացման ճիշտ մոդելի ընտրության, ենթակառուցվածքների և առկա ռեսուրսների արդյունավետ օգտագործման հարցերը: «Չափազանց կարևոր է պետության և ֆերմերների, գյուղացիների, գյուղացիական միությունների միջև երկխոսությունը, քննարկել, թե կողմերն ինչպես են տեսնում խնդիրների լուծումը: Այս երկխոսության շնորհիվ մենք պետք է կարողանանաք նաև ոլորտի զարգացման ռազմավարություն մշակել: Մեզ համար թիվ մեկ խնդիրն այս պահի դրությամբ այն է, որ մենք պետք է գյուղատնտեսությունը դարձնենք արդյունավետ, որպեսզի մարդիկ կարողանան ներդրումներ կատարել այս ոլորտում»,- նշել է վարչապետը:
Ավարտելով այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն` Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երևան:



 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ