Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 26 նոյեմբերի 2003

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնովի հետ: Վարչապետը հույս է հայտնել, որ նախագահ Ռահմոնովի այցը մեր երկիր, նոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման, ձեռք բերված պայմանավորվածությունները հնարավորինս արագ կյանքի կոչելու գործում: Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է իր իրավասությունների և հնարավորությունների շրջանակում նպաստել համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանը և այդ հարցում մեծ տեղ է վերապահում հայ-տաջիկական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքին, որի նիստը նախատեսվում է անցկացնել 2004թ. փետրվարին: Հայաստանի և Տաջիկստանի տնտեսվարող սուբյեկտների, կազմակերպությունների ու գործարարների միջև ուղղակի կապերի հաստատման համար վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և նախագահ Էմոմալի Ռահմոնովը կարևորել են Երևանում և Դուշանբեում գործարար համաժողովների, ցուցահանդեսների կազմակերպման հնարավորության քննարկումը միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում: Հավանության է արժանացել նաև առևտրի կենտրոնի հիմնման գաղափարը: Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմանովը ևս վերահաստատել է երկարամյա և ամուր փոխգործակցության իր երկրի պատրաստակամությունը: Նա նշել է, թե լավատեսորեն է տրամադրված Հայաստանի և Տաջիկստանի միջև զարգացող հարաբերությունների նկատմանբ և տարբեր բնագավառներում հետագա համագործակցության լայն հնարավորություններ է տեսնում: Դրա համար, ըստ նախագահ Ռահմոնովի, որոշակի հիմքեր արդեն դրվել են, որոնցից հատկանշականը անցյալ տարվա ապրիլին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի և Տաջիկստանի միջև բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի ստորագրումն էր: Տաջիկստանի նախագահն ու ՀՀ վարչապետը ներկայացրել են երկու երկրների տնտեսական հնարավորությունները, իրականացվող և նախատեսված ծրագրերը: Նախագահ Էմոմալի Ռահմոնովի հավաստմամբ, չնայած իր երկիրը բավականին հարուստ է բնական ռեսուրսներով և այժմ երկրում ծավալուն աշխատանքներ են իրականացվում արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության և մի շարք այլ բնագավառներում, այդուհանդերձ դեռևս բարձր է աղքատության մակարդակը: Նա նշել է, որ ինչպես Հայաստանում, Տաջիկստանում ևս միջազգային կազմակերոպությունների աջակցությամբ մշակվել է աղքատության հաղթահարման ծրագիր: Զրույցի ընթացքում կողմերը հավաստել են, որ երկկողմ քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը հնարավորություն է տալիս արդյունավետորեն համագործակցելու նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ինչը միջինասիական և հարավկովկասյան տարածաշրջաններում կայունության պահպանման, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի կարևոր պայմաններից է: Նրանք հույս են հայտնել, որ առաջիկայում համագործակցությունը նշված շրջանակներում ավելի կխորանա:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ