Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 6 օգոստոսի 2011

«Լույս» հիմնադրամի ուսանողները հյուրընկալվել են կառավարությունում





Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում հանդիպել է «Լույս» հիմնադրամի ուսանողների հետ, ովքեր Հայաստանում են գտնվում հիմնադրամի «Զարգացնենք Հայաստանը» ծրագրի շրջանակում։ Ծրագրի մասնակիցներն այցելում են Հայաստանի մարզեր և Արցախ ու փորձում իրենց գիտելիքները ծառայեցնել զարգացման նոր սցենարներ ու ծրագրեր մշակելու համար։
«Լույս»-ի ուսանողները կառավարության ղեկավարին են ներկայացրել «Հայաստանն աշխարհում, աշխարհը Հայաստանում» խորագրով տեսանյութ` «Լույս» հիմնադրամի առաքելության, նպատակների և դրանց հասնելու ուղիների վերաբերյալ: Մասնավորապես, անդրադարձ է արվել «Զարգացնենք Հայաստանը» ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներին, որոնք հնարավորություն են տալիս համայնքների բնակիչների հետ համատեղ աշխատանքի միջոցով ծանոթանալ համայնքի խնդիրներին, միմյանց ներկայացնել ապագայի տեսլականը, ապա մտքերի փոխանակության միջոցով քննարկել ու հստակեցնել հետագա անելիքները:
Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում ուսանողներն իրենց տեսակետներն են արտահայտել 21-րդ դարում Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ:
Ամփոփելով հնչած կարծիքները` վարչապետը նշել է, որ ժամանակակից աշխարհում կարևորագույն ռեսուրսը գիտելիքն է, և գիտելիքահեն հասարակություն կառուցելու համար անհրաժեշտ է ունենալ միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող կրթական համակարգ: Այդ համատեքստում Տիգրան Սարգսյանն ընդգծել է Հայաստանի համալսարանների միջազգային հավաստագրման անհրաժեշտությունը:

 


 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ