Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 9 օգոստոսի 2011

Տեղի է ունեցել կառավարման խորհրդի նիստ





Այսօր կառավարությունում, վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ, կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:
Համաձայն հաստատված օրակարգի` խորհուրդը քննարկել է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր. Ծրագիր 1» (Ծրագիր) (հատուկ գործողություններ) վարկային համաձայնագրի շրջանակում մշակված Ծրագրի կառավարման և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման խորհրդատուի տեխնիկական առաջադրանքի (TOR) նախնական տարբերակը և մրցույթի հետաքրքրության հայտ (EOI) ներկայացնելու հայտարարությունը: Այդ համատեքստում մանրամասներ են ներկայացվել խորհրդատուի գործառույթների և խնդիրների վերաբերյալ: Հաջորդիվ ծավալված մտքերի փոխանակության ընթացքում խորհրդի անդամներն իրենց տեսակետներն են հայտնել արծարծված հարցի կապակցությամբ: Արված դիտողություններով հանդերձ խորհուրդը հաստատել է խորհրդատուի տեխնիկական առաջադրանքի (TOR) նախնական տարբերակը և մրցույթի հետաքրքրության հայտ (EOI) ներկայացնելու հայտարարությունը:
Մեկ այլ հարցով հաստատվել է նաև «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր. Ծրագիր 1» (հատուկ գործողություններ) վարկային համաձայնագրի շրջանակում մշակված համապատասխան անկախ մոնիտորինգային կազմակերպության ներգրավման տեխնիկական առաջադրանքի (TOR) շրջանակը և մրցույթի հետաքրքրության հայտ (EOI) ներկայացնելու հայտարարությունը:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ