Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 12 օգոստոսի 2011

Վարչապետն այցելել է Գեղարքունիքի մարզ` մասնակցելու «ՀՄՀ-Հայաստան» ծրագրով վերակառուցված պոմպակայանների բացմանը




Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակում մասնակցել է Զոլաքար և Մարտունի համայնքների պոմպակայանների բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուն:
Զոլաքար և Մարտունի համայնքների` «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրով վերակառուցված պոմպակայանները (ներդրումները` համապատասխանաբար 3,5 մլն և 2,5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար), գտնվում են «Սևան» ազգային պարկում և սնուցվում են Սևանա լճի ջրով: Լճի մակարդակի տատանումների հետևանքով առաջացող խնդիրները լուծելու նպատակով Զոլաքարում կառուցվել է 2-րդ աստիճանի պոմպակայանի նոր շենք, իսկ Մարտունիում վերակառուցվել է պոմպակայանի նախկին շենքը: Արված աշխատանքները ներառում են խորասուզվող պոմպերի տեղադրում, պոմպակայանի կառավարման ավտոմատացման համակարգերի ներդրում, միջին և ցածր լարման էլեկտրասարքերի փոխարինում: Արդյունքում շուրջ 9 հազար ջրօգտագործողներ հնարավորություն ունեն օգտվել հուսալի ոռոգումից մոտ 800 հեկտար հողատարածքների վրա: Ընդհանուր առմամբ «ՀՄՀ-Հայաստան»-ի ներդրումը Գեղարքունիքի մարզում կազմում է ավելի քան 8 մլն ԱՄՆ դոլար, որը ներառում է նաև Վարդենիսի ինքնահոս համակարգի և 9 համայնքներում ներտնտեսային ցանցերի վերականգնումը:
17 պոմպակայանների վերանորոգումը «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի ամենամեծ բաղադրիչն է, որի շրջանակում ԱՄՆ կառավարությունը ներդրել է ավելի քան 40 միլիոն ԱՄՆ դոլար: Ծրագիրը 61 նոր և ժամանակակից պոմպեր և շարժիչներ է տեղադրել բոլոր 17 պոմպակայաններում, ինչպես նաև ներդրել է աշխատանքների ավտոմատացման համակարգեր:
Պոմպակայանների վերականգնման աշխատանքներին ծանոթանալուց հետո կառավարության ղեկավարը պատասխանել է լրագրողների հարցերին: Անդրադառնալով ծրագրի նշանակությանը` նա, մասնավորապես, նշել է. ««Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի շրջանակում Հայաստանում ներդրվել է շուրջ 177 մլն դոլար: Արդյունքում ծրագրի մեջ ընդգրկվել են շուրջ 350 գյուղական համայնքներ, և ծրագրից, մեր գնահատականներով, օգտվելու են շուրջ 400 հազար բնակիչներ: Առաջին հերթին այդ գումարները ներդրվել են ենթակառուցվածքների մեջ, ինչի նպատակը գյուղատնտեսության համար բարենպաստ պայմաններ ստեղծելն էր: Առաջին հերթին ոռոգման համակարգերն էին, որոնք էապես բարելավվեցին այս տարիների ընթացքում, և երկրորդը, տեղի ունեցավ ջրի օգտագործման արդյունավետության բարձրացում ի շնորհիվ նոր կառուցված կայանների և այն նոր սարքավորումների, որոնք ներմուծվեցին Հայաստան, և ընդհանուր առմամբ տեղի ունեցավ համակարգի արդիականացում:
Երկրորդ կարևորագույն արդյունքն այն է, որ մեր գյուղացիներին ցուցաբերվում էր տեխնիկական օժանդակություն, հաղորդվում էին գիտելիքներ, թե այդ նոր սարքավորումներով, նոր տեխնիկայով ինչպես պետք է կազմակերպվի գյուղատնտեսությունը:
Մյուս բաղադրիչը վարկային բաղադրիչն էր, որը հնարավորություն էր տալիս գյուղատնտեսությունում խթանել փոքր և միջին ձեռնարկատիրությունը, և այդ ծրագիրը նույնպես հաջողությամբ ընթանում է: Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ այս ծրագիրը մենք համարում ենք լավագույն ծրագրերից մեկը, որն իրականացվել է վերջին տարիների ընթացքում Հայաստանում, և կառավարության անունից պետք է մեր խորին շնորհակալությունը հայտնենք Ամերիկայի Միացյալ Նահանգներին այս օժանդակության համար»:

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ