ուրբաթ, 28 նոյեմբերի 2003
Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական՝ 13-րդ նիստը, որը վարեց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:
Հանձնաժողովը քննարկեց 2003-2006թ. ընթացքում իրականացվող բարեգործական 6 ծրագրեր: Մասնավորապես, քննարկվեցին և հաստատվեցին`
«Շեն» բարեգործական-հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Համակարգիչների տրամադրում ԼՂՀ դպրոցներին» ծրագիրը, որի նպատակն է ԼՂՀ բոլոր դպրոցներին տրամադրել երկուական Pentium համակարգիչներ — կազմակերպել ուսուցիչների վերապատրաստում։
«Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից 2003-2006թթ. իրականացվող ծրագիրը, որի նպատակն է աջակցել երեխաների — դեռահասների առողջության բարելավմանը, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների բարձրորակ բժշկական սպասարկման ապահովմանը, ինչպես նա— բնածին — ձեռքբերովի հիվանդություններով տառապող երեխաների բժշկա-սոցիալական — հոգեբանական վերականգնմանը։
Հայաստանում «Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության» մասնաճյուղի կողմից 2003-2004թթ. իրականացվող «Մանկական սնունդ» ծրագիրը, որի նպատակն է սնունդով ապահովել փողոցում հայտնված կամ սոցիալապես անապահով տարեկան շուրջ 250 ընտանիքների երեխաներին։
Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ միություն» բարեգործական- հասարակական կազմակերպության հասցեով ստացված բեռի օգտագործման ծրագիրը, որը կազմակերպության ճամբարում հանգստացող հաշմանդամ երեխաներին տրամադրում է անհրաժեշտ պարագաներ։
«Գուրգեն Մելիքյանի Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամի» հասցեով ստացված բեռների օգտագործման ծրագրերը, որոնք ուղղված են աջակցելու Քաշաթաղի, Քարվաճառի — Ջավախքի շրջանների բազմազավակ ընտանիքներին, ԼՂՀ-ի «Արփեն» մայր — նորածին կենտրոնին։
Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղի կողմից ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտին, Եր—անի պետական համալսարանին — ՆՓԱԿ-ին տրամադրած դրամաշնորհների ծրագրերը։
Նիստում քննարկվեցին և հաստատվեցին նաև 3 կազմակերպությունների հասցեներով ուղարկված բեռների ներմուծման ծրագրեր, ինչպես նաև 7 ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ։