Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 27 օգոստոսի 2011

Վարչապետն ընդունել է «Բաադեր» բանկի տնօրենների խորհրդի նախագահին




Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է գերմանական «Բաադեր» («Baader Bank AG») ներդրումային բանկի հիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ Ուտո Բաադերին:
Ողջունելով հյուրին` կառավարության ղեկավարը նշել է. «Մենք փորձում ենք օժանդակել հայաստանյան և արտասահմանյան ֆինանսական ինստիտուտների համագործակցությանը և հուսով ենք, որ Ձեր այցելությունը կնպաստի Գերմանիայի և Հայաստանի ֆինանսական համակարգերի կապերի ամրապնդմանը: Մենք փորձում ենք նաև աջակցել մեր առևտրային բանկերին ուղղակի կապերի հաստատման գործում` արտասահմանում հուսալի գործընկեր գտնելու համար: Միևնույն ժամանակ մեզ համար կարևոր են այն գործառույթները, որոնք իրականացվում են մեր ֆինանսական շուկայում: Մենք ունենք փոքր, բայց ամուր և առողջ ֆինանսական համակարգ և ուրախ կլինեինք Ձեզ տեսնել մեր ֆինանսական շուկայում»:
Պարոն Բաադերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կիսվել մեր երկիր կատարած իր առաջին այցելության տպավորություններով: Նա ներկայացրել է իր ղեկավարած բանկի գործունեությունը և նշել, որ այն հիմնականում նպատակաուղղված է ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի ֆինանսավորմանը:
Կողմերը քննարկել են Հայաստանի պարտատոմսերի շուկայի ներկայիս վիճակը, ինչպես նաև համագործակցության հնարավոր ուղիները: Երկուստեք ընդգծվել է, որ «Բաադեր» բանկի համագործակցությունը հայաստանյան «Պրոմեթեյ» բանկի հետ հնարավորություն կտա Բաադեր բանկի գլոբալ ցանցի միջոցով հայաստանյան ֆինանսական ինստիտուտները ներգրավել գլոբալ ֆինանսական շուկաներ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ գործակցության զարգացման հեռանկարներին, մասնավորապես, մի շարք ներդրումային ծրագրերում «Բաադեր» բանկի հնարավոր մասնակցության հարցին` խորհրդատվական ծառայությունների տրամադրման միջոցով: Այդ համատեքստում վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ուռուցաքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման, «Նաիրիտ» գործարանի, «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի, Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի և Սևանի տարածքում մարզական համալիրի կառուցման ներդրումային ծրագրերի վերաբերյալ: Իր հերթին, Ուտո Բաադերը պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել քննարկված ծրագրերը:


***
«Բաադեր» բանկն (http://www.baaderbank.de) արժեթղթերի առք ու վաճառքով զբաղվող Եվրոպայի առաջատար բանկերից մեկն է, որի շտաբ-կայանը գտնվում է Մյունխենում: Այն հիմնադրվել է 1983 թ. և ունի ավելի քան 400 աշխատակից: Բանկը Գերմանիայի վեց ֆոնդային բորսաների և Փարիզի, Ցյուրիխի, Ամստերդամի, Վիեննայի ու Virt-X անդամ է: Բանկն իրականացնում է արժեթղթերի առք ու վաճառքի գործառնություններ` Գերմանիայի հիմնական բորսաներում շրջանառվող շուրջ 340.000 արժեթղթերով: Ներկայումս «Բաադեր» բանկի ծառայությունները ներառում են խորհրդատվություն և աջակցություն, միջոցների նախագծում, պլանավորում, տեղեկանքներ և կառավարվող հաշիվներ: Այս համատեքստում բանկը հանդես է գալիս որպես միջնորդ, ներդրումային մենեջեր և բանկային հաշիվների ու արժեթղթերի կառավարման մասնագետ: Նշենք, որ 2010 թվականից հայաստանյան «Պրոմեթեյ» բանկը համագործակցում է «Բաադեր» բանկի հետ:

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ