Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 2 դեկտեմբերի 2003

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Իսսեյ Նոմուրային (նստավայրը Մոսկվա): Վարչապետը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Ճապոնիայի հետ համագործակցության սերտացմանը: Նա դեսպանին խնդրել է իր շնորհավորանքը փոխանցել Ճապոնիայի վարչապետին՝ այդ բարձր պաշտոնում վերընտրվելու առթիվ: Անդրանիկ Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը, որը չնայած Զարգացման աջակցության պաշտոնական ծրագրի բյուջեի կրճատմանը, շարունակում է Հայաստանին տարբեր դրամաշնորհների, ինչպես նաև արտոնյալ վարկերի տրամադրման քաղաքականությունը: Նա կարևորել է, մասնավորապես, «Երևանի ջերմաէլեկտրակայան» ՓԲԸ-ի տեխնիկական վերակառուցմանն ուղղված վարկային ծրագիրը, հույս հայտնելով, որ Միջազգային համագործակցության Ճապոնական բանկի կողմից ներկայումս կատարվող ուսումնասիրությունների արդյունքում Ճապոնիայի կառավարությունը կկարողանա 2004թ. առաջին ամիսներին դրական որոշում կայացնել նախագծի ֆինանսավորման վերաբերյալ: Դեսպան Իսսեյ Նոմուրան ևս հավաստել է Հայաստանի հետ երկկողմ գործակցությունն առավել խորացնելու իր երկրի կառավարության պատրաստակամությունը: Նա համաձայնել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանի այն տեսակետին, որ անհրաժեշտ է Հայաստանին մարդասիրական օգնության, դրամաշնորհների և վարկերի տրամադրման քաղաքականությունից աստիճանաբար անցում կատարել ուղղակի ներդրումների միջոցով փոխշահավետ համագործակցության : Արձանագրելով Հայաստանի և Ճապոնիայի միջև արտաքին առևտրի ծավալների ցածր մակարդակը՝ կողմերը նշել են, որ այն չի համապատասխանում երկու երկրների միջև առևտրի զարգացման իրական հնարավորություններին: Ներկա փուլում երկկողմ առևտրատնտեսական կապերի խթանման համար, նրանք կարևոր են համարել տնտեսական որոշակի նախագծերի մշակումն ու իրականացումը, մասնավորապես, բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, հանքարդյունաբերության, քիմիայի և այլ բնագավառներում: Նկատի ունենալով, որ Հայաստանը Ճապոնիայի նման գտնվում է ակտիվ սեյսմիկ գոտում ու մեր երկրում ստեղծված է այդ բնագավառում կայուն գիտական և գործնական բազա, կան արտակարգ իրավիճակների ոլորտի բարձրորակ մասնագետներ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը գործակցությունը երկու երկրների համար փոխշահավետ է համարել այդ ոլորտում ևս: Կողմերը կարևորել են Հայաստանի և Ճապոնիայի միջև մի շարք առաջնային համաձայնագրերի ստորագրման հնարավորությունների քննարկումը՝ ներդրումների փոխադարձ խրախուսման նպատակով: Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, երկուստեք կարևորվել է կայունության և անվտանգության հաստատումը տարածաշրջանում:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ