Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 30 օգոստոսի 2011

Վարչապետը դիվանագետներին է ներկայացրել Հայաստանի տնտեսական իրավիճակը և կառավարության առաջիկա ծրագրերը




Վարչապետ Տիգրան Սարգսյանն մասնակցել է օգոստոսի 30-31-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող ՀՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքին։
Տիգրան Սարգսյանը վերջիններիս է ներկայացրել Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, կառավարության առաջիկա ծրագրերն ու նախատեսվող միջոցառումները: Վարչապետը, ամփոփելով 2011 թ.-ի առաջին կիսամյակի տնտեսական արդյունքները, նշել է, 2011 թ.-ին նախատեսվում է համախառն ներքին արդյունքի 4,6 տոկոսանոց աճ: Անդրադառնալով մեր երկրում արձանագրվող գնաճին՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ Հայաստանը 10 տոկոսանոց գնաճային փուլից արդեն իսկ մուտք է գործել 5 տոկոսանոց փուլ, որը 2012 թ.-ի ընթացքում կստեղծի գնաճի զսպման ավելի բարենպաստ պայմաններ:
Խոսելով կառավարության առաջնահերթ ծրագրերի մասին՝ վարչապետը նշել է, որ դրանց թվում է բիզնես միջավայրի բարելավման գործընթացը: Այս տարվա ընթացքում գործադիրի կողմից այդ ուղղությամբ իրականացվել են կարևորագույն միջոցառումներ, մասնավորապես, հարկային, մաքսային վարչարության զարգացման, էլեկտրոնային հաշվետվությունների համակարգի ներդրման առումով, որոնք պետք է էապես նվազեցնեն հարկային տեսուչների շփումը բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ. «Այսօր Հայաստանում 15 րոպեի ընթացքում հնարավոր է գրանցել ձեռնարկություն էլեկտրոնային եղանակով: Սա բիզնես միջավայրի բարելավման կարևորագույն գործոններից մեկն է», - նշել է վարչապետը: Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների հաջորդ ուղղությամբ` Եվրամիության հետ խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շրջանակներում կատարվում է մաքսային գործառույթների համապատասխանեցում եվրոպական լավագույն չափանիշներին, մտավոր սեփականության պաշտպանության գրանցման համակարգի ներդրում և այլն:
Գործադիրի ղեկավարի խոսքով՝ կառավարության բարեփոխումների ծրագրի համաձայն իրականացվում է կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում, որը ներառում է նաև հակակոռուպցիոն համալիր միջոցառումների ծրագիր: «Այն ունի երկարաժամկետ միտում և ենթադրում է, առաջին հերթին, նախարարությունների, տեսչությունների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների և գործակալությունների գործառույթների հստակեցում ու պատասխանատվության սահմանում: Ծրագրային քաղաքականության մշակումը, իրականացումը և մոնիթորինգը պետք է լինի նախարարությունների հիմնական գործառույթը, մնացած գործառույթները պետք է իրականացվեն տեսչությունների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների և գործակալությունների կողմից»:
Վարչապետը տեղեկացրել է դիվանագետներին, որ մեր երկրում առաջին անգամ մշակվում է արդյունաբերական քաղաքականության վերաբերյալ հայեցակարգ և դրա իրականացման ծրագիր: Նրանում կներկայացվի Հայաստանի մոտակա 10 տարիների տնտեսական կառուցվածքը՝ բացահայտելով առկա ներուժը, հարաբերական առավելություններն ու դրանք սահմանափակող գործոնները:
Անդրադառնալով հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցմանը՝ վարչապետը նշել է, որ այն համապատասխանելու է միջազգային ամենաբարձր չափանիշներին: «Այսպիսի ծրագիր Հայաստանում երբեևէ չի իրականացվել: Դրա ընդհանուր ծավալը գնահատվում է 1,5 միլիարդ դոլար: 500 մլն դոլարի վերաբերյալ արդեն իսկ ստորագրվել է համապատասխան պայմանագիր, հայտարարվել է նաև ճանապարհի կառուցման մրցույթ, որին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 15 արտասահմանյան ընկերություն: Ծրագրվում է ճանապարհի շինարարական աշխատանքներն սկսել այս տարի»:
Ըստ կառավարության ղեկավարի՝ շարունակվում են աշխատանքները նաև կապված Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման հետ: Վերջինիս նախագծերի մշակման, երկաթգծի կառուցման ժամանակացույցի և ֆինանսավորման խնդրով աշխատանքներ են տարվում Իրանի և Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունների հետ:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ