Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 2 սեպտեմբերի 2011

Բացվել է Սարակապի միջնակարգ դպրոցը





Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Շիրակի մարզ` մասնակցելու Սարակապ համայնքի վերակառուցված միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Ուսումնական հաստատությունը վերակառուցվել է «Լինսի» հիմնադրամի «Դպրոցաշինություն» ծրագրի շրջանակներում: Կառավարության ղեկավարը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի ու կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ուղեկցությամբ շրջել է դպրոցում՝ ծանոթացել վերակառուցումից հետո ստեղծված պայմաններին:
Սարակապի դպրոց հաճախող աշակերտների թիվը ներկայում հասնում է 117-ի, սակայն դպրոցը հնարավորություն ունի ընդունելու 216 աշակերտ: Ուսումնական հաստատության վերակառուցման նպատակով ներդրվել է 537 մլն դրամ: Այն ունի մարզական և հանդիսությունների դահլիճներ, նոր կաթսայատուն, լուսավորության, օդափոխության, հակահրդեհային, տեսահսկման և կենտրոնացված զանգի ժամացույցային համակարգեր: Դպրոցն ամբողջովին կահավորվել է, համալրվել կրթական և մարզական գույքով, ինչպես նաև համակարգիչներով:
Դպրոցի մասնաշենքում գործելու է նախադպրոցական ուսումնական հաստատություն՝ 24 երեխայի համար:
Կառավարության ղեկավարը, շնորհավորելով աշակերտներին՝ կրթական հաստատության բացման և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, նշել է, որ դպրոցաշինությունը կառավարության առաջնահերթ ծրագրերի թվում է: «Նման հիասքանչ դպրոցները նոր շունչ են հաղորդում նաև գյուղական կյանքին և ժողովրդի մոտ ապագայի նկատմամբ ձևավորում վստահություն, ինչն այսօր ամենակարևորն է մեր երկրում», - ասել է Տիգրան Սարգսյանը՝ հույս հայտնելով, որ Սարակապի դպրոցն իր ուսուցիչների աշխատանքի և աշակերտների՝ գիտելիքին նվիրման աստիճանով, կլինի հանրապետության լավագույն դպրոցներից մեկը:
Այնուհետև գործադիրի ղեկավարը զրուցել է գյուղացիների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին և պատասխանել հետաքրքրող հարցերին:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ