Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 10 սեպտեմբերի 2011

Վարչապետն այցելել է Սյունիքի մարզի գյուղմթերք վերամշակող ընկերություն և հանքարդյունաբերական ձեռնարկություններ





Վարչապետ Տիգրան Սարգսյանը Սյունիքի մարզ կատարած այցի երկրորդ օրն այցելել է մարզի գյուղմթերք վերամշակող ընկերություն և հանքարդյունաբերական ձեռնարկություններ` ծանոթացել արտադրական գործընթացներին և առաջիկա ծրագրերին:
Վարչապետը նախ եղել է Մեղրու պահածոների գործարանում: Վերջինիս ղեկավարությունը Տիգրան Սարգսյանին է ներկայացրել ընկերության գյուղմթերքի վերամշակման գործընթացը և արդյունքները: Սա Մեղրու տարածաշրջանում գործող միակ գյուղմթերք վերամշակող գործարանն է, որը հիմնադրվել է 1930 թ: Ընկերությունն իր արտադրանքի 70 տոկոսն իրացնում է ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Ուկրաինայում: Գործարանն այս տարի ծրագրում է եռապատկել 2009 թ. իրացման ծավալները` հասցնելով այն 200 մլն դրամի, այս տարվա համար նախատեսված 113 մլն-ի փոխարեն:
Ընթացիկ տարում 2009 թ. համեմատ գործարանը եռապատկել է նաև իր արտադրական ծավալները. 2011 թ. առաջին 8 ամիսների ընթացքում մթերվել է 70 տոննա թարմ միրգ, որը 3 անգամ ավելի է քան 2009 թ.-ի նույն ժամանակահատվածում:
«Հայաստանի գյուղական տարածքների տնտեսական զարգացման» հիմնադրամը հաստատել է պահածոների գործարանի ներդրումային ծրագիրը և դրա արդյունքում ընկերությանը հատկացրել 80 մլն դրամ: Ըստ ընկերության ղեկավարության` գործարանի արտադրական աճը պայմանավորված է նաև այս հանգամանքով: Բացի այդ, պահածոների գործարանն այս ամիս նախատեսում է «Փոքր և միջին ձեռնարկությունների ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությունից ստանալ ևս 40 մլն դրամ վարկ: Ֆինանսներն ուղղվելու են գործարանի հիմնական մասնաշենքում ընթացող շինարարության ավարտին և շրջանառու միջոցների համալրմանը:
Մեղրիից վարչապետի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ, որի սեփականատերը 2008 թ. դեկտեմբերից համարվում է «Գեոպրոմայնինգ» ընկերությունը: Կառավարության ղեկավարը շրջել է կոմբինատով` ծանոթացել վերջինիս արտադրական գործունեությանը: Ձեռնարկության ղեկավարությունը վարչապետին տեղեկացրել է, որ ծրագրվում է հանքաքարի վերամշակումը 2012 թ. հասցնել տարեկան 2,7 մլն տոննայից մինչև 3,5 մլն-ի: Այս նպատակի իրականացման համար այժմ իրականացվում է կոմբինատի ամբողջական վերակառուցում և հարստացուցիչ ֆաբրիկայի նորագույն ֆլոտացիոն մեքենաներով հագեցված նոր մասնաշենքի կառուցում, որը կավարտվի այս տարեվերջին:
2011 թ. օգոստոսի վերջին կոմբինատի հանքաքարի հանույթը կազմել է 1,8 մլն տոննա: Արտադրվել է 18 հազար 900 տոննա պղնձի և 428 տոննա մոլիբդենի կոնցենտրատ: Ներկայում կոմբինատում աշխատում է 912 աշխատակից՝ Ագարակ քաղաքի բնակչության 1/3-ը:
Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է Քաջարան` տեղի պնղնձամոլբդենային կոմբինատ: Այն Քաջարանի հանքավայրը շահագործում է բաց եղանակով` արդյունահանելով տարեկան 12,8 մլն տոննա հանքաքար:
Ընկերությունն արդյունահանում և վերամշակում է մոլիբդենի ու պղնձի հանքաքար, որի վերամշակումից ստացվում են պղնձի և մոլիբդենի խտանյութեր:
Մոլիբդենից ստացվող օքսիդը և ֆերրոմոլիբդենը հիմնականում օգտագործվում են պողպատաձուլման մեջ` որպես ուժեղացնող, ջերմակայունացնող և հակակորոզիոն բաղադրիչներ:
Արդյունահանված հանքաքարը վերամշակվում է կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկայում, որտեղ արտադրվում են մոլիբդենի և պղնձի խտանյութեր, որոնք հետագայում վերամշակվում են Հայաստանում և այլ երկրներում:
Վարչապետը եղել է նաև Քաջարանի «Ապառաժ մայնինգ» ՍՊԸ-ի արդյունաբերական էմուլիսոն պայթուցիկների արտադրությամբ զբաղվող գործարանում, ծանոթացել այստեղ իրականացվող աշխատանքներին: Կառավարությունն այս տարեսկզբին որոշում էր կայացրել մինչև երեք տարի ժամկետով հետաձգել «Ապառաժ մայնինգ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրերով ներմուծվող 300-ական մլն դրամը գերազանցող արժեքով հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետը: «Ապառաժ մայնինգը» կառուցում է արդյունաբերական էմուլսիոն պայթուցիկ նյութերի արտադրության ժամանակակից գործարան` իրականացնելով մոտ 453 մլն ՀՀ դրամի ներդրում:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ