Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 12 սեպտեմբերի 2011

Տիգրան Սարգսյանն ընդունել է Ասադ Ալամին




Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության շուրջ ընթացող ծրագրերի իրականացման ընթացքին, համաշխարհային տնտեսության ներկա իրավիճակին և հնարավոր զարգացումներին: Վարչապետն Ասադ Ալամին է ներկայացրել մեր երկրի տնտեսական համակարագում իրականացվող զարգացմանն ուղղված քայլերը և գործողությունները, մասնավորապես, մանրամասներ է ներկայացրել արդյունաբերության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում ընթացող միջոցառումների վերաբերյալ:
Զրուցակիները կարևորել են Հայաստանի կառավարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցության հետագա զարգացումը՝ ընդգծելով, որ դրա համար ստեղծվել են լուրջ հիմքեր: Տիգրան Սարգսյանն այս համատեքստում բարձր է գանահատել Ասադ Ալամի և նրա աշխատանքային խմբի գործունեությունը՝ մեր երկրի կառավարության հետ աշխատանքներում: «Մենք շահագրգռված ենք, որպեսզի Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերի իրականացումը մեր երկրում արագ ընթանա, որովհետև մենք դրա կարիքն ունենք: Արագ փոփոխվող աշխարհում մենք պետք է հիմնական շեշտը դնենք մեր ներքին պոտենցիալի վրա և այդ համատեքստում մի շարք ոլորտներում ընթացող ծրագրերը մեծապես կարևոր են, արդյունավետ և նպատակային՚»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի պետական կառավարման համակարգի արդիականացմանն ուղղված քայլերը, մասնավորապես, ՀՀ նախարարությունների աշխատակազմերում ԾԻԳ-երի ինտեգրման գործընթացի և այդ նպատակով համապատասխան կարողությունների ձևավորման մանրամասները:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ