Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 15 սեպտեմբերի 2011

Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումները կկազմակերպվեն բարձր մակարդակով





Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Ողջունելով նիստի մասնակիցներին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Այսօրվա նիստը հրավիրվել է՝ Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ մինչ այս տարեվերջ կազմակերպվող միջոցառումները բարձր մակարդակով իրականացնելու համար: Ձեզ հետ միասին պետք է տեսնենք, քննարկենք մեր ծրագրերը և խնդիրները: Հայաստանի անկախության 20-ամյակի տոնական տրամադրությունը պետք է տարածվի ողջ հանրապետությունում»,- ասել է կառավարության ղեկավարը:
Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հանձնաժողովի նախագահի տեղակալ-տոնական միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը նշել է, որ տոնական միջոցառումների կազմակերպման աշխատանքներն ընթացքի մեջ են՝ ըստ սահմանված ժամանակացույցի: Մասնավորապես, սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա տոնական զորահանդես, իսկ երեկոյան՝ դասական երաժշտության համերգ՝ ձայնային և լուսային ժամանակակից լուծումներով: ՀՀ անկախության օրը «Հայաստանը դու ես» կարգախոսով համերգներ և Հայաստանի անկախությունը նկարագրող ցուցահանդեսներ կանցկացվեն Երևանի վարչական շրջաններում, հանրապետության մարզերում և արտերկրում: Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կկատարվի հանրապետական մաղթանք՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ: Տոնի կապակցությամբ Երևանի ճարտարապետական նշանակություն ունեցող շենքերը կստանան գեղարվեստական լուսավորություն:
Նիստի ընթացքում ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարները ներկայացրել են իրենց գերատեսչությունների կողմից կազմակերպվող տոնական միջոցառումների ընթացքը:
Վարչապետը հանձնարարել է նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներին՝ փոխհամագործակցության միջոցով օպերատիվ կերպով արձագանքել հնարավոր խնդիրներին՝ տոնական միջոցառումները բարձր մակարդակով և սահմանված ժամանակացույցին համապատասխան կազմակերպելու համար:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ