Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 16 սեպտեմբերի 2011

Տեղի է ունեցել «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի կառավարման խորհրդի վերջին նիստը




Այսօր կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպության («ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ) կառավարման խորհրդի վերջին` 60-րդ նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Մինչ օրակարգային հարցերի քննարկումը խորհրդի անդամների ուշադրությանն է ներկայացվել «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների ընթացքն ու արդյունքներն ամփոփող տեսաֆիլմ:
Օրակարգի առաջին հարցով քննարկվել և հաստատվել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային ներկայացվելիք հատկացման վերջին` 21-րդ հայտը` կից փաստաթղթերով: Համաձայն հայտի` ծրագրի փակման ժամանակահատվածի (հոկտեմբեր 2011 թ. - հունվար 2012 թ.) համար «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ը Կորպորացիայից ակնկալում է ստանալ 16 մլն 661 հազար ԱՄՆ դոլար: Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի մասով նախատեսված այս ֆինանսավորումն օգտագործվելու է շինարարական կազմակերպություններին վերջին վճարումները կատարելու համար, ներառյալ նախկինում պահված հետերաշխիքային գումարները` շինարարների կողմից համապատասխան բանկային երաշխիքներ ներկայացնելուց հետո:
Վերոհիշյալ ծախսերի կատարումից հետո «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի 176 մլն 491 հազար ԱՄՆ դոլար:
Հաջորդիվ խորհուրդը որոշում է ընդունել «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի փակման պլանի վերանայված տարբերակը հաստատելու մասին:
Ամփոփելով վարչապետ Սարգսյանը նշել է. «Պետք է կառավարման խորհրդի անունից շնորհակալություն հայտնենք ամերիկյան մեր գործընկերներին այս ծրագրի ֆինանսավորման և իրականացման համար: Ահռելի մեծ ծավալի աշխատանք կատարվեց հինգ տարվա ընթացքում: Արդյունքներն, իսկապես, ակնառու են, շոշափելի, և, կարևորը` տեսանելի մեր քաղաքացիների համար: Միևնույն ժամանակ պետք է շնորհակալություն հայտնենք խորհրդի անդամներին, այդ թվում նաև` ոչ պետական հատվածը ներկայացնող, շահառուների կողմից ընտրված ներկայացուցիչներին, ովքեր հինգ տարի մեզ հետ աշխատեցին և եղան անաչառ, վերահսկողություն իրականացրեցին և հնարավորություն ունեցան խորհրդի իրականացրած աշխատանքների վերաբերյալ օբյեկտիվ գնահատականներ տալ իրենց կազմակերպություններին, որոնք իրենց գործուղել էին` վստահ լինելու համար, որ որոշումներն այստեղ կայացվում են խիստ կանոնակարգված ձևով, բաց և թափանցիկ: Ցանկացած խնդիր մենք դարձնում էինք հրապարակային քննարկման առարկա, անգամ եթե լինում էին փոքր կասկածներ արդյունավետության և գործընթացների վերաբերյալ, ապա այդ բոլոր գործառույթները անկեղծորեն քննարկում էինք: Դա ձևավորեց վստահության առանձնահատուկ մթնոլորտ նաև այս ծրագրի իրականացման նկատմամբ: Պետք է Արա Հովսեփյանին և նրա աշխատակազմին շնորհակալություն հայտնենք այս հինգ տարվա աշխատանքի համար»: Նշելով, որ աշխատանքը հեշտ չէր, կառավարության ղեկավարն ընդգծել է. «Կարծում եմ` այդ աշխատանքը հաջողվեց: Միևնույն ժամանակ պետք է շնորհակալություն հայտնենք դեսպանատան աշխատակիցներին, «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի» հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին, անձամբ Ալեքս Ռասինին ծրագրին շահագրգիռ մասնակցության և սրտացավ մոտեցման համար, ինչի նպատակն էր, որ ծախսված միջոցները ծառայեն բուն նպատակին: Դրա համար ցանկանում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից մեր երախտիքի խոսքը հայտնել ձեզ: Շնորհակալություն»:


***
2006 թ. մարտի 27-ին «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի» և ՀՀ կառավարության միջև ստորագրվեց 235.65 միլիոն ԱՄՆ դոլարի հնգամյա համաձայնագիր` նպատակ ունենալով կրճատել գյուղական աղքատությունը գյուղատնտեսության ոլորտում կայուն ու տևական աճի ապահովման միջոցով: Համաձայնագիրը պաշտոնապես ուժի մեջ մտավ 2006 թ. սեպտեմբերի 29-ից:
Հնգամյա ծրագրի իրականացմամբ (2006 թ. սեպտեմբեր – 2011 թ. սեպտեմբեր) «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստանը« («ՀՄՀ-Հայաստան») նպաստում է Հայաստանի շուրջ 350 համայնքներում բնակվող ավելի քան 420 հազար գյուղաբնակ շահառուների կենսամակարդակի բարելավմանը` վերականգնելով ոռոգման մայր ջրանցքների վնասված հատվածներ, նորոգման կարիք ունեցող մի շարք պոմպակայաններ, կառուցելով ոռոգման ինքնահոս համակարգեր և երրորդ կարգի ջրանցքներ, վերականգնելով Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի որոշ հատվածներ: «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի շրջանակներում նաև վերապատրաստվել են շուրջ 45 հազար ֆերմերներ` ծանոթանալով գյուղատնտեսական առաջավոր փորձին, տեխնիկական աջակցություն է տրամադրվել ջուր մատակարարող կառույցներին և 8.5 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ` ֆերմերներին և ագրոբիզնեսով զբաղվող կազմակերպություններին: Ընդհանուր առմամբ «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի» կողմից Հայաստանի ոռոգման և գյուղատնտեսության բնագավառներում կատարվել է շուրջ 177 մլն ԱՄՆ դոլարի ներդրում:

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ