շաբաթ, 17 սեպտեմբերի 2011
Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը սեպտեմբերի 19-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել:
Այցի շրջանակում վարչապետ Սարգսյանը հանդիպումներ կունենա ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով հանձնակատար Շթեֆան Ֆյուլեի, Լիեժի քաղաքապետ Վիլլի Դեմեյերի, Բելգիա-Հայաստան առևտրի պալատի նախագահ Վալերի Սաֆարյանի հետ:
Նախատեսվում է նաև Տիգրան Սարգսյանի հանդիպումը հայկական և եվրոպական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ «European Press Club»-ում:
Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը և պաշտոնատար այլ անձինք: