Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

կիրակի, 18 սեպտեմբերի 2011

Վարչապետն ընդունել է Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը




Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի փոխնախագահ Յանգ Անցյանգի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ հայ-չինական բարձր մակարդակի հարաբերությունները վերջին շրջանում զարգանում են դինամիկ կերպով: «Մենք ակտիվորեն մասնակցում ենք չինական կողմի կազմակերպած տարբեր միջազգային ֆորումներին: Արդյունավետ կերպով է գործում նաև հայ-չինական միջկառավարական հանձնաժողովը: Մեզ համար հաճելի է, որ Չինաստանի հետ փոխհարաբերություններն ընդլայնվում են տարբեր ուղղություններով: Այս համատեքստում Հայաստանի հանրային խորհրդի և Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի միջև համագործակցությունը դրա վառ վկայությունն է»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Գործադիրի ղեկավարը հիշեցրել է, որ Չինաստանում արդեն գործում է քլորոպրենային կաուչուկի արտադրության «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկությունը և տեղեկացրել, որ առկա է երկկողմ հետաքրքրություն՝ համատեղ նոր ձեռնարկությունների ստեղծման ուղղությամբ:
Յանգ Անցյանգը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ ընդունելության համար և նշել, որ իրենց գլխավոր խնդիրն է՝ հայ-չինական բարեկամանական հարաբերությունների առկա մեծ հիմքի վրա նպաստել երկկողմ կապերի էլ ավելի զարգացմանն ու ամրապնդմանը տարբեր ոլորտներում:
Յանգ Անցյանգի միջոցով վարչապետը շնորհակալություն է հայտնել Չինաստանի իշխանություններից՝ տարբեր ուղղություններով մեր երկրին ցուցաբերած օժանդակության համար: Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ վերջին շրջանում Հայաստանի առողջապահական համակարգը համալրվել է չինական արտադրության շտապօգնության նոր մեքենաներով, իսկ առաջիկայում Երևանի քաղաքացիական ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային համակարգում կսկսեն գործել չինական նոր ավտոբուսներ:
Գործադիրի ղեկավարը նաև շնորհավորել է Յանգ Անցյանգին՝ Չինաստանի կոմունիստական կուսակցության ստեղծման 90-ամյակի կապակցությամբ և ընդգծել, որ Չինաստանն այս հոբելյանը նշում է՝ տնտեսական ոլորտում արձանագրելով մեծ ձեռքբերումներ և հաջողություններ:
Իր հերթին, Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի փոխնախագահը շնորհավորել է հայ ժողովրդին՝ Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ և հույս հայտնել, որ հայ-չինական հարաբերությունների էլ ավելի սերտացումը կնպաստի մեր երկրի հետագա զարգացմանն ու բարգավաճմանը:
Նշենք, որ սեպտեմբերի 19-ին կստորագրվի համագործակցության պայմանագիր՝ Հայաստանի հանրային խորհրդի և Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի միջև:

 

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ