կիրակի, 18 սեպտեմբերի 2011
Տիգրան Սարգսյանը ծանոթացել է ժամանակակից hայ նկարիչների Հայաստանի ազգային պատկերասրահին նվիրաբերած աշխատանքներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ: Վարչապետը ծանոթացել է սեպտեմբերի 17-ին բացված ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված ժամանակակից հայ նկարիչների Հայաստանի ազգային պատկերասրահին նվիրաբերած աշխատանքներին:
Կառավարության ղեկավարին են ներկայացվել նաև «Դալին և սյուրռեալիստները» խորագրով ցուցահանդեսի սյուրռեալիստական ուղղության հայտնի նկարիչներ` Սալվադոր Դալիի, Հանս Բելմերի, Լեոնոր Ֆինիի, Ջորջո դե Կիրիկոյի աշխատանքները:
Ցուցահանդեսում ներկայացված են նաև աբստրակցիոնիզմի հիմնադիր Վասիլի Կանդինսկու գրաֆիկական թերթերը` քսիլոգրաֆիաները, «Արժիլե» պատկերասրահի (ԱՄՆ, Լոս Անջելես) տնօրեն Քրիստին Արժիլեի հավաքածուից: