երեքշաբթի, 20 սեպտեմբերի 2011
Տիգրան Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Ռումինիա
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Բուխարեստ: Կառավարության ղեկավարը կմասնակցի Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբի բյուրոյի «Աջ կենտրոնամետ պատասխան տնտեսական և սոցիալական ճգնաժամին. ծրագիր Եվրոպայի համար» խորագրով ընդլայնված նիստին, որտեղ հանդես կգա բացման խոսքով, որից հետո ելույթ կունենա «Սևծովյան տարածաշրջան. Եվրոպական ազդեցության աճ» խորագրով կոնֆերանսի առաջին նիստում: Վարչապետը կհանդիպի ԵԺԿ նախագահ Ուիլֆրեդ Մարթենսին:
Այցի շրջանակում տեղի կունենան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան հանդիպումները Ռումինիայի վարչապետ Էմիլ Բոկի և Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատի հետ:
Տիգրան Սարգսյանը կհանդիպի նաև Ռումինիայի հայ համայնքի ներկայացուցիչներին: