Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 23 սեպտեմբերի 2011

Կառավարության ղեկավարը հանդիպել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահին



Նախօրեին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրեդ Մարթենսին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանի Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետական կուսակցության Եվրոպայի ժողովրդական կուսակցությունում դիտորդական անդամության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Հանդիպման ավարտին` պատասխանելով լրագրողների հարցերին Ուիլֆրեդ Մարթենսը նշել է. «Չորս քաղաքական կուսակցություններ դիտորդական անդամակցության դիմումներ են ներկայացրել Եվրոպական ժողովրդական կուսակցությանը: Այս շաբաթ մենք որոշում ենք կայացրել այդ կուսակցությունների ներկայացուցիչներին հրավիրել մեր հաջորդ ասամբլեային, որը կայանալու է նոյեմբերի 7-ին, որպեսզի նրանք մեզ իրազեկեն անդամության և իրենց ձգտումների մասին: Այդ հանդիպումից հետո մենք որոշում կընդունենք Հայաստան փաստահավաք խումբ ուղարկելու վերաբերյալ: Սա նշանակում է, որ անդամակցության գործընթացը մեկնարկել է»:


***
Եվրոպայի Ժողովրդական կուսակցության ստեղծվել է 1976թ. որը կոչված է ժողորդավարական թափանցիկ և արդյունավետ Եվրոպա ստեղծելու համար: Լիիրավ անդամներ են` Ավստրիա (Ավստրիայի ժողովրդական կուսակցություն), Բելգիա (Ֆլանդրիա-քրիստոնյա դեմոկրատներ և ֆլանդրիացիներ, Վալլոնիա-Մարդասիրական ժողովրդական կենտրոն), Բուլղարիա (Ժողովրդավարները հանուն ուժեղ Բուլղարիայի), Ժողովրդավարական ուժերի միություն, Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման, Ժողովրդավարական կուսակցություն, Բուլղարիայի ժողովրդական ագրարային միություն- Ժողովրդական միություն¤, Կիպրոս (Ժողովրդավարական ընթացք), Չեխիա (Քրիստոնյա-Դեմոկրատական միություն- Չեխոսլովակիայի ժողովրդական կուսակցություն), Դանիա (Պահպանողական ժողովրդական կուսակցություն, Քրիստոնյա դեմոկրատներ), Էստոնիա (Հայրենասիրական ու հանրապետական միություն), Ֆինլանդիա (Ազգային կոալիցիայի կուսակցություն), Ֆրանսիա (Ժողովրդական շարժման միություն), Գերմանիա (Քրիստոնյա դեմոկրատական միություն, Բավարիայի քրիստոնյա-սոցիալիստական միություն): ԵԺԿ-ի նախագահն է Ուլիֆրեդ Մարթենսը:

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ