Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 9 դեկտեմբերի 2003

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աբլա Մոհամեդ Աբդ Էլ-Ռահման Օսմանին: Վարչապետը շնորհավորել է դեսպանին մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ: Զրույցի ընթացքում կողմերը նշել են Հայաստանի և Եգիպտոսի միջև քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, ընդգծելով, որ դրանք հաջողությամբ զարգանում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հիմքի վրա՝ միջազգային կազմակերպությունների, մասնավորապես, ՄԱԿ-ի շրջանակներում: Նրանք Հայաստանի և Եգիպտոսի համագործակցությունը կարևոր են համարել նաև Եգիպտոսի արտգործնախարարության՝ ԱՊՀ երկրների հետ տեխնիկական գործակցության հիմնադրամի շրջանակում: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և Եգիպտոսի դեսպանը նշել են նաև երկու երկրների միջև տնտեսական կապերի հետագա խորացման անհրաժեշտությունը, ինչի համար, ըստ նրանց, արդեն իսկ լավ նախադրյալներ են ստեղծված: Այդ գործում նրանք կարևորել են հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի դերը, որի հերթական նիստը նախատեսվում է անցկացնել 2004թ. Կահիրեում: Որպես երկկողմ համագործակցության հեռանկարային ոլորտներ, կողմերը նշել են նաև առողջապահության՝ մասնավորապես դեղագործության, գիտության, կրթության և մշակույթի բնագավառները: Հանդիպման ավարտին վարչապետը հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին՝ հույս հայտնելով, որ առաջիկա տարիներին նրա գործունեությունը կնպաստի հայ-եգիպտական համագործակցության հետագա զարգացմանը:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ